«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
11 մայիսի 2006 թ. |
N 490-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԻՆՖՐԱՁԱՅՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-008-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել` «Աշխատատեղերում ինֆրաձայնի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-008-06 (կցվում է):
|
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
|
Հավելված | |
|
|
|
Հիգիենիկ նորմեր
Աշխատատեղերում ինֆրաձայնի
ՀՆ N 2.2.4-008-06
1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ
1.1 Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են աշխատատեղերում ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները և ինֆրաձայնի աղբյուր հանդիսացող սարքերի, սարքավորումների, մեքենաների և մեխանիզմների շահագործման ժամանակ ինֆրաձայնի ազդեցության սահմանային թույլատրելի մակարդակները:
1.2 (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)
2. Տերմիններ և սահմանումներ
2.1 Ինֆրաձայն - լսելի (ակուստիկ) հաճախականության միջակայքի ստորին շերտագծից` 20 Հց-ից (Հերց) ցածր հաճախականության ձայնային տատանումներ և ալիքներ:
2.2 Ձայնային ճնշման ընդհանուր (գծային) մակարդակ` դեցիբելգծային (դԲգծ ) - մեծություն չափված աղմկաչափի «գծային» սանդղակով կամ հաշվարկված հաճախականությունների օկտավային շերտագծերում ձայնային ճնշման մակարդակների էներգետիկ գումարման միջոցով հաշվի չառնելով օկտավային ուղղումները:
2.3 Ձայնային ճնշման համարժեքային (ըստ էներգիայի) ընդհանուր (գծային) մակարդակ Lհամ դԲգծ ՝ ոչ մշտական ինֆրաձայնի - մշտական լայնաշերտ ինֆրաձայնի մակարդակ, որն ունի նույն միջին քառակուսային ձայնային ճնշումը, ինչ որ տվյալ ոչ մշտական ինֆրաձայնը՝ ժամանակի որոշակի հատվածում:
3. Ինֆրաձայնի դասակարգումը
3.1 Ինֆրաձայնը ըստ սպեկտրի դասակարգվում է.
3.1.1 Լայնաշերտ ինֆրաձայն - չընդհատվող սպեկտրով մեկ օկտավայից ավելի լայնությամբ ինֆրաձայն:
3.1.2 Երանգային ինֆրաձայն - սպեկտր, որը ներառում է լսելի ընդհատվող բաղադրիչներ: Ինֆրաձայնի ներդաշնակ (հարմոնիկ) բնութագիրը սահմանվում է օկտավային հաճախականությունների շերտագծերում՝ մեկ շերտագծի մակարդակի 10 դԲ-ից ոչ պակաս գերազանցումով` հարակից շերտագծերի նկատմամբ:
3.2 Ըստ ժամանակի ինֆրաձայնը դասակարգվում է.
3.2.1 Մշտական ինֆրաձայն, որի ձայնային ճնշման մակարդակը դիտարկման ընթացքում փոփոխվում է 2 անգամից ոչ ավելի (6 դԲ-ով)` աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով և «գծային» սանդղակով չափումների ժամանակ:
3.2.2 Ոչ մշտական ինֆրաձայն, որի ձայնային ճնշման մակարդակը դիտարկման ընթացքում փոփոխվում է 2 անգամից ոչ պակաս (6 դԲ-ով) աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով և «գծային» սանդղակով չափումների ժամանակ:
4. Ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները և սահմանային թույլատրելի մակարդակները
4.1 Մշտական ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները համարվում են 2, 4, 8, 16 Հց միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակները (Lp), որոնք որոշվում են հետևյալ բանաձևով (դԲ).
| Lp = 101g | P2
P20 |
դԲ | , | որտեղ |
P- ձայնային ճնշման միջին քառակուսային արժեքն է, Պասկալ (Պա)
P0 - օդում ձայնային ճնշման ելքային արժեքը` հավասար 2 . 10-5 Պա
4.1.2 Ձայնային ճնշման մակարդակը (միաթիվ գնահատականով) չափվում է աղմկաչափի «գծային» սանդղակով՝ դԲգծ -ով (պայմանով, եթե աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով «գծային» և «Ա» սանդղակներով չափված մակարդակների տարբերությունը կազմում է 10 դԲ-ից ոչ պակաս):
4.2 Ոչ մշտական ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները համարվում են 2, 4, 8, 16 Հերց միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային շերտերում ձայնային ճնշման համարժեքային (ըստ էներգիայի) մակարդակները` Lհամ (դԲ) և ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը (դԲգծ ), որոնք որոշվում են հետևյալ բանաձևով.
| Lհամ = 101g | ( | 1
T |
n ∑ i=1 |
ti ∙ 100.1Li | ) | դԲ, որտեղ |
T - դիտարկման ժամանակն է, ժամ
ti - Li աղմուկի ազդեցության տևողությունը, ժամ
n -ինֆրաձայնի ազդեցության ընդհատումների ընդհանուր թիվը
Li - ինֆրաձայնի լոգարիթմական մակարդակը` ժամանակի i-րդ հատվածում, դԲ
4.4 Աշխատատեղերում ինֆրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները բերված են աղյուսակ 1-ում:
|
Աղյուսակ 1 |
Աշխատատեղերում ինֆրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները
|
N |
Արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի ցուցանիշներ |
Ձայնային նշման մակարդակները (դԲ) միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային շերտագծերում (Հց) |
Ձայնային | |||
|
2 |
4 |
8 |
16 | |||
|
1. |
- Աշխատանքային գործընթացի ծանրություն - Աշխատանքային գործընթացի լարվածություն |
100 95 |
95 90 |
90 85 |
85 80 |
100 95 |
|
2. Ժամանակի ընթացքում տատանվող և ընդհատվող ինֆրաձայնի ձայնային ճնշման սահմանային թույլատրելի մակարդակը սահմանվում է 120 դԲ: | ||||||
4.3 Ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը որոշվում է միայն գործիքային չափման արդյունքով:
4.4 Ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը` կախված ինֆրաձայնի ազդեցության տևողությունից, որոշվում է աղյուսակ 2-ին համապատասխան:
|
Աղյուսակ 2 |
Ուլտրաձայնի ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակի հաշվարկ
|
Ազդեցության տևողությունը (ժամ) |
8 |
7 |
6 |
5 |
4 |
3 |
2 |
1 |
0.5 |
|
Ուղղումը, դԲ |
0 |
0.6 |
1.2 |
2 |
3 |
4.2 |
6 |
9 |
12 |
4.5 Աղյուսակ 1-ում բերված աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության բնութագիրը, ինչպես նաև ինֆրաձայնի հիգիենիկ գնահատումը և ինֆրաձայնից պաշտպանության միջոցները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 756-Ն հրամանով:
(հավելվածը փոփ. 18.05.22 N 31-Ն)