Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 603-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2019
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2019

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

07 մարտի 2019 թ.

Հ. 603-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 22.02.2019թ. հ.01/07.1/2597-19 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 26.02.2019թ. հ.12/3607 զեկուցագիրը, հաշվի առնելով, որ.

«Երևանի հ.98 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ նաև կազմակերպություն) մանկավարժական խորհուրդը 22.02.2019թ. (քաղվածք հ.10 արձանագրությունից) նիստում, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված Հայկանուշ Գուրգենի Ղազարյանին, որը մինչ այդ ընդգրկված է եղել կազմակերպության խորհրդի կազմում և լիազորությունների ժամկետն ավարտվել է 26.02.2019թ., առաջադրել է ընդգրկել կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնում՝ խորհրդում.

կազմակերպության ծնողական խորհուրդը 22.02.2019թ. (քաղվածք հ.6 արձանագրությունից) նիստում, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված Աննա Սամվելի Սարուխանյանին, որը մինչ այդ ընդգրկված է եղել կազմակերպության խորհրդի կազմում և նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է 26.02.2019թ., և Լաուրա Ներսեսի Ամիրխանյանին առաջադրել է ընդգրկել կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնում՝ խորհրդում.

ՀՀ կրթության և գիտության նախարարն առաջարկել է խորհրդի անդամ Էմիլյա Հայկի Հարոյանին, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է 26.02.2019թ., փոխարինել Տիգրան Սամվելի Մակարյանով.

1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 135-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ Հայկանուշ Գուրգենի Ղազարյանը, ծնողական խորհրդի ներկայացուցիչներ Աննա Սամվելի Սարուխանյանը, Լաուրա Ներսեսի Ամիրխանյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Տիգրան Սամվելի Մակարյանը համարվում են ընդգրկված «Երևանի հ.98 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կազմում 2019 թվականի փետրվարի 26-ից:

 3. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի հ.98 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի ընտրությունը պետք է իրականացվի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N 3 հավելվածի 37-րդ և 38-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի հավելվածի 19-րդ կետի պահանջների։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

Հավելված

Երևանի քաղաքապետի 2019 թվականի

07.03. -ի N 603-Ա որոշման

 

«Հավելված

Երևանի քաղաքապետի 2016 թվականի

փետրվարի 25-ի N 632-Ա որոշման

 

135

«Երևանի հ.98 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Կարապետյան Սոնիկ Պարուժի

 

Ղազարյան Հայկանուշ Գուրգենի

Սարուխանյան Աննա Սամվելի

 

Ամիրխանյան Լաուրա Ներսեսի

Գյուլբուդաղյան Սաթենիկ Կառլենի

 

Սարգսյան Գուրգեն Կոմիտասի

 

Ենգիբարյան Արթուր Սամվելի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արձանագրային բաժնի գլխավոր մասնագետ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետ

 

Շենգավիթ վ/շ ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ

Մակարյան Տիգրան Սամվելի

Շենգավիթ վ/շ ղեկավարի աշխատակազմի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի

1-ին կարգի մասնագետ

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ