Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2023 թվականի N 239-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 169-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 453-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 169-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան, անհատական բնակելի տուն, կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք (այսուհետ՝ միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.».

2) 6-րդ կետի 2-րդ ենթակետը, 15-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերը, 16-րդ կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերը «կառուցելու» բառից հետո լրացնել «(կառուցապատումը շարունակելու)» բառերով.

3) 10-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերը «կառուցման» բառից հետո լրացնել «(կառուցապատումը շարունակելու)» բառերով.

4) 13-րդ կետում «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի մարտի 15-ը» բառերով.

5) 15-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է բացառապես շահառու ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 453-Լ որոշման հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հավաստագրում ներառված բոլոր չափահաս անդամների անունով.».

6) 15-րդ կետի 5-րդ ենթակետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «նվիրատվության եղանակով օտարված, ինչպես նաև» բառերով.

7) 15-րդ կետի 13-րդ ենթակետից հանել «կամ հողատարածքը» բառերը.

8) 15-րդ կետը 13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ և 15-րդ ենթակետերով՝

«14) հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ որպես վարկառու (համավարկառու) կարող է հանդես գալ սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված՝ ընտանիքի ցանկացած չափահաս անդամ.

15) կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է՝

ա. կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով՝ մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը,

բ. կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում բնակարանի) ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով։

Ընդ որում, մինչև կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման ավարտական ակտի հանձնումը՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման և չեն կարող օգտագործվել վերջինիս կողմից՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջի։».

9) 16-րդ կետի 1-ին ենթակետում «97 հազ. դրամ» և «54 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «113 հազ. դրամ» և «63 հազ. դրամ» բառերով.

10) 16-րդ կետի 2-րդ ենթակետում «131 հազ. դրամ» և «84 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «153 հազ. դրամ» և «98 հազ. դրամ» բառերով.

11) 16-րդ կետի 3-րդ ենթակետում «171 հազ. դրամ» և «120 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «200 հազ. դրամ» և «140 հազ. դրամ» բառերով.

12) 16-րդ կետի 4-րդ ենթակետում «207 հազ. դրամ» և «152,000 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «242 հազ. դրամ» և «177 հազ. դրամ» բառերով.

13) 16-րդ կետի 5-րդ ենթակետում «237 հազ. դրամ» և «174 հազ. դրամ» բառերը փոխարինել համապատասխանաբար «277 հազ. դրամ» և «207 հազ. դրամ» բառերով.

14) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով՝

«16.1. Սույն հավելվածի 16-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված աջակցության ամսական սահմանաչափերը (մայր գումարի և տոկոսագումարների) չեն կիրառվում ժամանակացույցով նախատեսված առաջին ամսվա ամսական վճարների նկատմամբ։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 453-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում բնակարան, անհատական բնակելի տուն, կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք (այսուհետ՝ միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող վարկ.».

2) 3-րդ կետի 1-ին ենթակետում «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի մարտի 15-ը» բառերով.

3) 3-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները, 3.1-ին կետի 1-ին ենթակետը «կառուցման» բառից հետո լրացնել «(կառուցապատումը շարունակելու)» բառերով.

4) 3-րդ կետի 4-րդ ենթակետը «կառուցելու» բառից հետո լրացնել «(կառուցապատումը շարունակելու)» բառերով.

5) 3-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով՝

«10) եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) ավելի ցածր են, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշման հավելվածի 16-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված պետական աջակցության սահմանաչափերը, ապա պետական աջակցության գումարի մնացորդը կարող է ուղղվել սույն որոշման համաձայն տրամադրված աջակցության միջոցով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը՝ ծրագրի շրջանակներում ձևակերպված վերանորոգման վարկի ստացման միջոցով։».

6) 3.1-ին կետի 2-րդ ենթակետում «2022 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «2023 թվականի մարտի 15-ը» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան