Գլխավոր տեղեկություն
Համար
N 386-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2023 թվականի N 386-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի չափերի հաշվարկման և հատուցման վճարման կարգը, հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերը, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 9-րդ կետից հանել առաջին նախադասությունը.

2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Գործուղման ծախսերի հատուցման համար՝ գործուղում մեկնելուց առաջ կարող է կատարվել նախնական ֆինանսավորում, որի պարագայում մարմինը նախնական ֆինանսավորման հայտը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսված վճարային փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Գործուղման ավարտից հետո ծախսերը հիմնավորող փաստաթղթերը գործուղված անձի կողմից ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման վերջնահաշվարկի ֆինանսավորման նպատակով վճարային փաստաթղթերը և գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:»:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ընդունված որոշումների և անհատական իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործուղումների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2023 թվական: