Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-179-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2007-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.30/27(551) Հոդ.649
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի) 159-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն գլխի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկվող սուբյեկտների վերաբերյալ կայացված ակտերի վրա:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 261-րդ գլխի վերնագրի «կամ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության և ապահովագրական ընկերությունների» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 1631-րդ հոդվածում`

1) վերնագրի «կամ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով.

2) 1-ին մասի «և վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-179-Ն