Գլխավոր տեղեկություն
Համար
N 337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2023 թվականի N 337-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը սահմանելու մասին» N 406-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և հավելվածի վերնագիրը «էլեկտրոնային ծառայությունների» բառերից հետո լրացնել «կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարված ապրանքների» բառերով.

2) որոշման հավելվածում`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ոչ ռեզիդենտ կազմակերպության, ինչպես նաև առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր) կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման դեպքում ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:»,

բ. 2-րդ կետը «մատուցված էլեկտրոնային ծառայությունների» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձին մատակարարված ապրանքների» բառերով, իսկ «ոչ ռեզիդենտ կազմակերպությունը» բառերից հետո լրացնել «կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը)» բառերով,

գ. 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը «ոչ ռեզիդենտ կազմակերպության» բառերից հետո լրացնել «կամ ԵՏՄ ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան