Գլխավոր տեղեկություն
Համար
N 618
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.06.2000-31.01.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.10.19/26(92)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2002

040.0618.02.10.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 1999 թվականի N 618

քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի համակարգման պետական միասնական համակարգ ստեղծելու, դրանց իրականացման արդյունավետությունն ապահովելու, պետական կառավարման մարմինների պատասխանատվությունն այդ ոլորտում բարձրացնելու և հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Սահմանել, որ կառավարման հանձնաժողովի աշխատանքային խմբի պարտականություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչությունը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և տարածքային կառավարման մարմիններին`

ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչություն ներկայացնել իրենց ոլորտներում օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության արդեն ավարտված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին տեղեկատվություն (ձևը կցվում է): Վերջինս նշված տեղեկատվությունը վերլուծելուց և ամփոփելուց հետո այն ներկայացնում է կառավարական հանձնաժողովին.

բ) մեկամսյա ժամկետում կառավարական հանձնաժողովին ներկայացնել իրենց ոլորտներում գերակայություն հանդիսացող և արտաքին ֆինանսավորում պահանջող ծրագրերի մասին տեղեկատվություն (ձևը կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում կառավարական հանձնաժողովին ներկայացնել օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրագործվելիք կարճաժամկետ (1 տարի), միջինաժամկետ (1-5 տարի) ու երկարաժամկետ (5 տարի և ավելի) ծրագրերի ցանկը և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բանակցությունների վարման ժամանակացույցը:

5. Սահմանել, որ`

ա) օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության բանակցությունների կազմակերպման և վարման պատասխանատու նախարարություններն ու գերատեսչությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայությունները որոշում է կառավարական հանձնաժողովը.

բ) բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, նախքան համապատասխան փաստաթղթերի վերջնական ստորագրումը, հավանության են արժանանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

գ) սահմանված կարգով հաստատված ծրագրերի իրականացման պարտականությունը դրվում է համապատասխան նախարարության, գերատեսչության ղեկավարի, մարզպետի, Երևանի քաղաքապետի վրա, որը պարբերաբար (ոչ ուշ, քան տարեկան մեկ անգամ) հաշվետվությամբ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունում.

դ) նշված ծրագրերի ֆինանսական վերահսկողության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում այդ միջոցների պարտադիր արտացոլման պարտականությունը դրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 2-ի N 618 որոշմամբ

Կ Ա Զ Մ

 

կառավարական հանձնաժողովի

 

Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Դ. Զադոյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Լ. Հակոբյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Կ. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական

(կազմը փոփ. 26.11.99 N 716, խմբ. 14.06.00 N 304)

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում եվ տարածքային կառավարման մարմիններում օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի ՀանրապետությանԸ տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության եվ համագործակցության արդեն ավարտված եվ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին

 

ՀՀ նախարարությունը, գերատեսչությունը կամ մարզը

 

Ծրագրի անվանումը և բովանդակությունը

 

Ծրագրի կոնկրետ նպատակները

 

Ֆինանսավորող երկիրը կամ կազմակերպությունը

 

Նախատեսված գումարը

 

Գումարի տրամադրման պայմանները (մարդասիրական օգնություն, դրամաշնորհ, վարկ, դրանց սպասարկման պայմանները)

 

Ծրագրի իրականացման ժամկետները

 

Ստացված գումարը և ստացման ամսաթիվը

 

Կատարված աշխատանքների համառոտ նկարագրությունը

 

Ծրագրի իրականացման փուլը

 

Կատարված աշխատանքների գնահատականը (ավարտված ծրագրերի մասով)

 

ՀՀ պետական բյուջեի հետ հարաբերությունները

 

Ծրագրի նախապատմությունը (գրագրություններ և այլն)

 

Համաֆինանսավորման փաստացի աղբյուրի առկայությունը և ծավալը

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում եվ տարածքային կառավարման մարմիններում գերակայություն հանդիսացող եվ արտաքին ֆինանսավորում պահանջող ծրագրերի մասին

 

ՀՀ նախարարությունը, գերատեսչությունը կամ մարզը

 

Ծրագրի անվանումը և բովանդակությունը

 

Ծրագրի կոնկրետ նպատակները

 

Ֆինանսավորման մոտավոր պահանջը

 

Տվյալ օրվա դրությամբ այդ ուղղությամբ կատարված աշխատանքները

 

Ծրագրի իրականացման մոտավոր ժամկետները

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող ֆինանսատնտեսական արդյունքները

 

Հնարավոր գործընկերոջ մասին առաջարկություն

 

Արդեն իրականացված միջոցառումները (գրագրություն)