ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի hիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պատվերով՝ «Տիպային կուլտուրաների ամերիկյան հավաքածու» ոչ առևտրային կազմակերպության (American type culture collection) միջոցով, որպես օժանդակություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (4 տեղ, 81 կգ ընդհանուր քաշով, 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,300 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 160-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուր գումարը (ԱՄՆ-ի դոլար) |
1. |
Influenza A/H7 Positive Control Material (EuH7PC) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութ |
փաթեթ |
1 |
0.80 |
0.80 |
2. |
CDC Influenza A/H7 Assay (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր |
փաթեթ |
1 |
0.80 |
0.80 |
3. |
Seasonal Influenza Positive Control (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր |
փաթեթ |
2 |
0.40 |
0.80 |
4. |
CDC Influenza B Lineage Genotyping Panel Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր |
փաթեթ |
2 |
0.40 |
0.80 |
5 |
CDC Influenza A Subtyping Kit (VER 3) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու |
փաթեթ |
2 |
0.40 |
0.80 |
6. |
CDC Influenza A/B typing Kit (VER 2) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու |
փաթեթ |
3 |
0.27 |
0.80 |
7. |
CDC Influenza A/H 5 Subtyping Kit (VER 4) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու |
փաթեթ |
1 |
0.80 |
0.80 |
8. |
Influenza A/H5N1 (Asian Lineage) Virus Real time RT-PCR Positive Control with Cultured Human Cell Material (H5VC) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր |
փաթեթ |
1 |
0.80 |
0.80 |
9. |
WHO Kits Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու |
փաթեթ |
1 |
0.80 |
0.80 |
10. |
Madin-Darby Canine Kidney Cells (MDCK) Բջջային կուլտուրաներ |
փաթեթ |
2 |
0.40 |
0.80 |
11. |
Measles and Rubella IgM Proficiency Test panel Կարմրուկի և Կարմրախտի թեստ պանել |
փաթեթ |
1 |
0.50 |
0.50 |
12. |
Rubella Real-time RT-PCR Kit Կարմրախտի ՊՇՌ հետազոտության հավաքածու |
փաթեթ |
1 |
0.50 |
0.50 |
13. |
Measles Real-time RT-PCR Kit Կարմրուկի ՊՇՌ հետազոտության հավաքածու |
փաթեթ |
1 |
1.00 |
1.00 |
14. |
EI 2610-9601 M, ELISA Measles Virus IgM, Euroimmun Կարմրուկի վիրուսի հայտնաբերման հավաքածու |
փաթեթ |
4 |
1.25 |
5.00 |
15. |
EI 2590-9601-2 M, Rubella Virus IgM, Euroimmun Կարմրախտի վիրուսի հայտնաբերման հավաքածու |
փաթեթ |
4 |
1.25 |
5.00 |
Ընդամենը |
20 ԱՄՆ-ի դոլար |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|