Գլխավոր տեղեկություն
Համար
N 318-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2023 թվականի N 318-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետից հանել «հաշվարկման մեծությունների» բառերը.

2) որոշման N 11.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 16-ի N 318-Ն որոշման

 

«Հավելված N 11.1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 712-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԵՐԻ

 

NN

ը/կ

Փրկարար ծառայության պաշտոնների խումբը

կամ անվանումը

Փրկարարական ծառայության

կոչումը

Ծառայության առանձնահատուկ պայմանները

Հավելման չափը (դրամ)

1.

5

գեներալ-մայոր

Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում,

համակարգում և կազմակերպում

22735

2.

39

գնդապետ

Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում և կազմակերպում

21420

3.

38

20771

4.

37

19454

5.

36

18886

6.

34

18611

7.

33

18160

8.

32

18106

9.

31

փոխգնդապետ

Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական

17140

10.

30

16710

11.

29

 

պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում և կազմակերպում

16076

12.

24

մայոր

Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում և կազմակերպում

13683

13.

22

12866

14.

19

կապիտան

Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների

11333

15.

9/5

ավագ ենթասպա

37753

16.

8/6

ենթասպա

բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում և կազմակերպում

47813

17.

7/3

ավագ

61038

18.

6/5

ավագ սերժանտ

58737

19.

5/5

սերժանտ

59011

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական: