«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2004 թվականի N 514-Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.07.09 N 842-Ն)
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 16.07.09 N 842-Ն, փոփ. 02.03.23 N 264-Ն)
1. Սահմանել բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.03.23 N 264-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 20 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 16.07.09 N 842-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը:
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
1) բեռնաբաժին` ցանկացած քանակի միատեսակ արտադրանք, որը նախատեսված է միաժամանակյա ընդունման և բարձման համար կամ պահպանվում է նույն պահեստարանում.
2) կետային նմուշ, կետային նմուշառում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ոչ մեծ քանակություն, որը բեռնաբաժնից վերցվել է մեկ գործողության` միացյալ նմուշի ձևավորման համար.
3) միացյալ նմուշ` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բեռնաբաժնից վերցված կետային նմուշների ամբողջություն.
4) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության համար.
5) հսկիչ նմուշ` կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասված բույսերի մասեր, որոնք վերցվել են բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով, և որոնք բնութագրում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վիճակը:
III. ՍԵՐՄՆԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
3. Սերմնանյութի կետային նմուշառում կատարվում է յուրաքանչյուր բեռնաբաժնից`
1) խոշորասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 150-200 գ.
2) մանրասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 10-30 գ:
4. Առանց տարայի փոխադրվող, բեռնվող, բեռնաթափվող և պահպանվող սերմնանյութից կետային նմուշառումը կատարվում է`
1) փոխադրվող սերմնանյութից` անմիջապես փոխադրամիջոցում, 3 կետից: Յուրաքանչյուր կետում կետային նմուշները վերցվում են 3 շերտից, կամ`
2) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` փոխադրիչի թափվող շիթից, հատուկ շերեփի միջոցով, շիթը հատելով ամբողջ լայնքով, հավասար ժամանակահատվածներում, բարձված յուրաքանչյուր տոննայի հաշվով 30-50 գրամի չափով, կամ`
3) պահեստներում պահպանվող սերմնանյութի նմուշառման համար սերմնանյութի զբաղեցրած մակերեսը բաժանվում է մոտավորապես 20 քառ.մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից վերցվում է 3 կետից և 3 շերտից: Եգիպտացորենի կողրերից նմուշառումը կատարվում է նույն կարգով` յուրաքանչյուր շերտից մեկական կողր:
5. Տարայով պահպանվող կամ փոխադրվող սերմնանյութի կետային նմուշառումը կատարվում է`
1) մինչև 25 տարայի դեպքում` յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.
2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:
6. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:
7. Փոքրածավալ փաթեթավորված (մինչև 3 կգ) սերմնանյութի դեպքում զննվում է փաթեթի ամբողջ պարունակությունը: Զննվող փաթեթների քանակը կախված է բեռնաբաժնի մեծությունից`
1) մինչև 25 փաթեթի դեպքում՝ զննվում է ընտրանքային կարգով մեկ փաթեթ.
2) 26-100 փաթեթի դեպքում՝ զննվում է յուրաքանչյուր քսանհինգերորդ փաթեթը.
3) 101-500 փաթեթի դեպքում՝ զննվում է յուրաքանչյուր հիսուներորդ փաթեթը.
4) 500-ից ավելի փաթեթի դեպքում` զննվում է յուրաքանչյուր հարյուրերորդ փաթեթը:
IV. ՏՆԿԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
8. Կախված տնկանյութի (տնկիներ, կտրոններ, մացառներ, արմատակալներ) բեռնաբաժնի մեծությունից` որպես նմուշ վերցվում է`
1) մինչև 50 հատ տնկանյութի դեպքում՝ յուրաքանչյուր հինգերորդ տնկանյութը.
2) 51-500 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տնկանյութը.
3) 501-3000 հատ տնկանյութի դեպքում՝ յուրաքանչյուր հարյուրերորդ տնկանյութը.
4) 3001-10000 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տնկանյութը.
5) 10000-ից ավելի տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ տնկանյութը:
9. Տարավորված պալարների, արմատապտուղների և սոխուկների տնկանյութից (սերմնանյութ) կետային նմուշներ վերցվում են տարայի ամբողջ խորությամբ` յուրաքանչյուրից 3-5 հատ: Կետային նմուշառում կատարվում է`
1) մինչև 25 տարայի դեպքում՝ յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.
2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.
4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:
10. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:
11. Առանց տարայի պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող սոխուկներից, պալարներից, արմատապտուղներից կետային նմուշառում կատարվում է`
1) պահպանման վայրում մակերեսը բաժանվում է 20 քառ.մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից կետային նմուշ վերցվում է երեք կետից` երկու շերտից, 3-5 հատ.
2) փոխադրամիջոցում կետային նմուշ վերցվում է 3-5 կետից` երկու շերտից, 3-5 հատ.
3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ վերցվում է 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում` 3-5 հատ:
12. Փորձաքննության համար վերցվում է նաև սոխուկներից, պալարներից, արմատապտուղներից թափված հողը (հողի ավլուկը)` 3 կետից` 200-ական գրամի չափով:
V. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
13. Առանց տարայի կամ պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող պարենային և տեխնիկական նշանակության յուրաքանչյուր տեսակի արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`
1) փոխադրամիջոցում` յուրաքանչյուր փոխադրամիջոցի 1-3 կետից, 2 շերտից.
2) պահպանման ժամանակ` յուրաքանչյուր 50 քառ.մետր, 3 կետից, 2 շերտից.
3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում:
14. Տարավորված պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`
1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով՝ 2 տարայից` 2 շերտից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 2 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.
4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:
15. Բանջարեղենից և պտուղներից կետային նմուշառում կատարվում է` ելնելով տարաների քանակից`
1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով՝ 2 տարայից` 2 շերտից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 2 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում՝ յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:
16. Յուրաքանչյուր կետային նմուշ պետք է կազմի 3-5 պալար, պտուղ, սոխուկ, արմատապտուղ, այլ մթերքներից` 100-200 գ:
17. Կտրված ծաղիկներից, ճյուղերից և կանաչ բույսերից (այսուհետ` բույսեր) կետային նմուշառման համար վերցվում է`
1) մինչև 100 բույսի դեպքում՝ ընտրանքային կարգով՝ 5 բույս.
2) 101-500 բույսի դեպքում՝ յուրաքանչյուր հիսուներորդ բույսը.
3) 501-3000 բույսի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ բույսը.
4) 3001-10000 բույսի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ բույսը.
5) 10000-ից ավելի բույսի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ բույսը:
18. Սերմնանյութից, տնկանյութից, պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառման նվազագույն շեմը պարտադիր կատարվում է` անկախ բեռնաբաժնի քանակությունից:
VI. ԵԼԱՆՅՈՒԹԻ ԿԱԶՄՈՒՄԸ
19. Բեռնաբաժնից վերցված կետային նմուշների համասեռությունը որոշելու նպատակով դրանք մանրակրկիտ զննվում են: Բոլոր համասեռ կետային նմուշները դատարկվում են մաքուր, հարթ մակերեսի վրա, կազմվում է միջին նմուշ և զննվում վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով: Զննման ժամանակ հայտնաբերված վնասակար օրգանիզմները (կենդանի կամ մեռած), ինչպես նաև հիվանդ, վնասված սերմերը և բույսերի մասերն առանձնացվում են փորձանոթներում կամ մոմլաթե տոպրակներում, պիտակավորվում և կցվում միջին նմուշին:
20. Եթե կետային նմուշների զննման ընթացքում նկատվում են ակնհայտ տարբերություններ, ապա կատարվում է կրկնակի կետային նմուշառում, ընդ որում, յուրաքանչյուր կետային նմուշ տեղում զննվում է բեռնաբաժնի յուրաքանչյուր համասեռ բեռնամասի տարանջատման և տվյալ բեռնամասի համար առանձին միացյալ նմուշ կազմելու նպատակով:
VII. ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ
21. Բուսասանիտարական զննում անցկացնելու նպատակով բույսերից և բուսական արտադրանքից միջին նմուշները վերցվում են սույն կարգի ձևում ներկայացված չափաքանակներով:
22. Թարմ պտուղներից և բանջարեղենից միջին նմուշը հիմնականում կազմվում է վնասակար օրգանիզմների հարուցիչներից վնասված նմուշներից: Սոխուկների, պալարների, արմատապտուղների միջին նմուշներում պարտադիր ներառվում է նաև դրանցից թափված հողը:
23. Միջին նմուշն առանձնացնելուց հետո պետական տեսուչը բեռի տիրոջ կամ նրա ներկայացուցչի և մաքսային ծառայողի ներկայությամբ կազմում է նմուշառման ակտ:
24. Նմուշի մնացորդները վերադարձվում են բեռի տիրոջը:
VIII. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
25. Վերցված միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, վարակազերծվում են, առնվազն 3 ամիս պահպանվում սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում, որից հետո հանվում են հաշվառումից և ոչնչացվում:
26. Վերցված միջին նմուշը, որում չի հայտնաբերվել կարանտին վնասակար օրգանիզմներ, վերադարձվում է բեռի տիրոջը:
27. Շուտ փչացող մթերքների միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, ոչնչացվում են: Տվյալ կարանտին վնասակար օրգանիզմի առավել բնութագրող նմուշները կարանտին վնասակար օրգանիզմի հետ միասին, որպես հսկիչ նմուշ, պահպանվում են 3 ամիս սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում:
28. Նմուշների ոչնչացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշման համաձայն:
Ձև
NN |
Բույսերի և բուսական արտադրանքի անվանումը |
Չափի միավորը | |
1. ՀԱՑԱՀԱՏԻԿՆԵՐ (ՍԵՐՄԵՐ ԵՎ ՀԱՏԻԿ) | |||
1 |
2 |
3 |
4 |
1. |
Եգիպտացորենի հատիկ |
900 |
գրամ |
2. |
Եգիպտացորենի կողր |
15 |
հատ |
3. |
Ցորեն, աշորա, գարի, վարսակ, բրինձ |
600 |
գրամ |
4. |
Կորեկ, չումիզա, հնդկացորեն |
300 |
գրամ |
5. |
Մոգար, սորգո, աֆրիկյան կորեկ |
150 |
գրամ |
2. ԸՆԴԵՂԵՆՆԵՐ |
|||
6. |
Ոլոռ, լոբի, ոսպ, տափոլոռ, սոյա, բակլա |
600 |
գրամ |
3. ԴԱՇՏԱՎԼՈՒԿԱԶԳԻ ԵՎ ԲԱԿԼԱԶԳԻ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ |
|||
7. |
Կորնգան, վիկ, լյուպին |
600 |
գրամ |
8. |
Առվույտ, իշառվույտ, երեքնուկ, սերադելլա, սուդանի խոտ |
150 |
գրամ |
9. |
Ցորնուկ, անտառային տափոլոռ |
100 |
գրամ |
10. |
Ոզնախոտ հավաքված, տափաստանային կերասեզ (ժիտնյակ) մարգագետնային շյուղախոտ, ռայգրաս, տիմոֆեևկա (սիզախոտ մարգագետնային) |
100 |
գրամ |
11. |
Դաշտախոտուկ, դաշտավլուկ |
50 |
գրամ |
4. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԱՐՄԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՍԵՐՄԵՐ |
|||
12. |
Վարունգ, դդմիկ, սեխ |
150 |
գրամ |
13. |
Ձմերուկ, դդում |
200 |
գրամ |
14. |
Ճակնդեղ (սեղանի, շաքարի, կերի) |
300 |
գրամ |
15. |
Սպանախ, սոխ, կանգկուր |
50 |
գրամ |
16. |
Սոխուկ, պալար, արմատապտուղ |
2000 |
գրամ |
17. |
Լոլիկ , սմբուկ, կաղամբ, գազար, սամիթ, գինձ |
50 |
գրամ |
5. ԾԱՂԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ |
|||
18. |
Հնդկոտեմ, ախրիզան, վիկ բուրավետ, ծնեբեկ, ձևավոր (գեղազարդային) դդում, արմավ |
150 |
գրամ |
19. |
Խոշորասերմ` նարգիզ, նեմոֆիլա, արջտակ, ցիկլամեն, միամյա գեորգինաներ |
50 |
գրամ |
20. |
Միջին մեծության սերմեր` աստղածաղիկ, թավշածաղիկներ, ագերատում, ալիսում, մեխակ, արևադարձ, շնորհիկ (կլարկիա) |
15 |
գրամ |
21. |
Մանրասերմ` ծխածաղիկ, բեգոնիա, լորեշիա, բուրավետ ծխախոտ |
1 |
գրամ |
6. ՊՏՂԱՏՈՒ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԹՓԵՐԻ ՍԵՐՄԵՐ |
|||
22. |
Խոշորապտուղ` ծիրան, դեղձ, սալոր, կաղին, մայրի (կեդր) |
300 |
գրամ |
23. |
Միջին մեծության սերմեր` խնձոր, ցախկեռաս, սզնի |
50 |
գրամ |
24. |
Մանրասերմ` բարդի, հաղարջ, թույր, կենսածառ |
20 |
գրամ |
7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ |
|||
25. |
Գերչակ (տզկանեփ), արախիս |
500 |
գրամ |
26. |
Արևածաղիկ, բամբակ, կակաոյի ունդեր, սուրճի հատիկներ |
500 |
գրամ |
27. |
Կանեփ, վուշ, կանճրակ |
200 |
գրամ |
28. |
Բամիա, ախտորիկ (բամբակաղբեր) |
100 |
գրամ |
29. |
Մանանեխ, քունջութ, դաշտակտավատ, պերիլլա, հլածուկ, սորուկ, սև պղպեղ, դարչին |
50 |
գրամ |
30. |
Գվայուլլա, հնդկանեփ |
40 |
գրամ |
31. |
Գայլուկ, ճարճատուկ |
50 |
գրամ |
32. |
Կակաչ, ծխախոտ |
20 |
գրամ |
8. ԹԱՐՄ ԵՎ ՉՈՐԱՑՐԱԾ ՄՐԳԵՐ |
|||
33. |
Ադամաթուզ (բանան), արքայախնձոր (անանաս), նուռ, թուրինջ (գրեյֆրուտ), կիվի, ֆեյխոա, կոկոս |
1000 |
գրամ |
34. |
Տանձ, խնձոր, դեղձ, կիտրոն, մանդարին |
1000 |
գրամ |
35. |
Կորիզավորներ` ծիրան, սալոր, կեռաս, շլոր |
600 |
գրամ |
36. |
Խաղող |
600 |
գրամ |
37. |
Սմբուկ, լոլիկ, վարունգ, դդմիկ, կարտոֆիլ |
1000 |
գրամ |
38. |
Ձմերուկ, սեխ, դդում |
5000 |
գրամ |
39. |
Չորացրած խառը մրգեր, չամիչ, քիշմիշ |
500 |
գրամ |
40. |
Ընկուզեղեն` տարբեր տեսակի |
500 |
գրամ |
41. |
Ձավարեղեն` բրնձի, ցորենի, հնդկացորենի, վարսակի, կորեկի և ընդեղենների |
600 |
գրամ |
42. |
Թեյ |
200 |
գրամ |
43. |
Ալյուր |
300 |
գրամ |
44. |
Հողի ավլուկ |
200 |
գրամ |
(հավելվածը խմբ. 16.07.09 N 842-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.03.2023, N 264-Ն | 12.03.2023, N 514-Ն | |
16.07.2009, N 842-Ն | 06.08.2009, N 514-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|