Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.20/4(1184) Հոդ.40
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2016 թվականի N 13-Ն

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉ ՃԻՇՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 02.03.23 N 255-Ն)

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 02.03.23 N 255-Ն)

1. Սահմանել ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների ոչ ճիշտ դասակարգման մասին տեղեկություններ ունենալու դեպքում մաքսային մարմնի կողմից հայտարարատուից պահանջվող՝ ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.03.23 N 255-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 19
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 13-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉ ՃԻՇՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 02.03.23 N 255-Ն)

1. Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների ոչ ճիշտ դասակարգման մասին տեղեկություններ ունենալու դեպքում մաքսային մարմնի պահանջի դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմնին ներկայացվում են ապրանքների դասակարգմանն առնչվող հետևյալ լրացուցիչ տեղեկությունները, որոնք մաքսային մարմինը պարտավոր է քննության առնել՝

1) ապրանքի նմուշ և փորձանմուշ, համապատասխանության հավաստագիր, փորձարկումների արձանագրություններ, փորձագիտական կազմակերպությունների փորձաքննությունների եզրակացությունները կամ փորձագիտական կազմակերպությունների մասնագետների եզրակացությունները, որոնցում ներկայացված են ապրանքի փորձաքննության արդյունքները.

2) տեխնիկական անձնագրեր, շահագործման ուղեցույց, տեխնոլոգիական սխեմաներ, օգտագործողի ձեռնարկ, գծագրեր, նկարներ և (կամ) տեխնիկական բնութագիրը նկարագրող` հայտարարատուի տրամադրության ներքո գտնվող այլ փաստաթղթեր.

3) առևտրային փաստաթղթեր (արտաքին տնտեսական գործունեության պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, բեռնագրեր) և (կամ) ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ` հայտարարատուի տրամադրության ներքո գտնվող այլ փաստաթղթեր.

4) մաքսային մարմինը ապրանքների դասակարգման նպատակով կարող է ի լրումն 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում սահմանված այլ փաստաթղթերի հիմք ընդունել նաև հայտարարատուի կողմից տրամադրվող համացանցում առկա տեղեկատվությունը:

(1-ին կետը փոփ. 02.03.23 N 255-Ն)

(հավելվածը փոփ. 02.03.23 N 255-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան