ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 131-Ա
«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը`
1. Բարեգործական որակել «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության կողմից 2023 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող՝ 193,128,171 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախի Հանրապետության կառավարությանն անհատույց սննդամթերքի տրամադրում» ծրագիրը:
2. Սահմանել որ, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված կարտոֆիլային խյուսի փաթիլները (20,009 կգ քաշով, 1,900,855 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. Սահմանել որ, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և ունի զգալի նշանակություն.
1) «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02247573) 2023 թվականի հունվարի 20-ին կնքված՝ N 4395-190123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 15,000 կգ անարատ կաթի փոշու և 4,000 կգ ձվի մելանժի մատակարարում՝ 57,190,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02247573) 2023 թվականի հունվարի 25-ին կնքված՝ N 4403-250123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 10,000 կգ անարատ կաթի փոշու և 10,000 կգ ձվի մելանժի մատակարարում՝ 65,132,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յունիմայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01015289) 2023 թվականի հունվարի 26-ին կնքված՝ N 4404-250123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 7 հատ դիզելային գեներատորի մատակարարում՝ 59,914,272 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի.
4. «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|