Գլխավոր տեղեկություն
Համար
N 130-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 130-Ա

 

«ԻՊՀ» ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ԿՈՐՊՈՒՍ-ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայկական լեգեոն կադետական կորպուս» հասարակական կազմակերպության կողմից, հայրենակիցների վերապատրաստման նպատակով, որպես օժանդակություն «ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուսհամաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (117 կգ, 2,180 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 270 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոնմաքսատուն, վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

20.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 130-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ԻՊՀ» ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ԿՈՐՊՈՒՍ-ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

 

NN

ը/կ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

1.

դիպուկահարի կոստյում

1

2.

դիպուկահարի ծածկոց

1

3.

սև շապիկներ՝ լեգեոնի խորհրդանիշով

16

4.

սև դիմակներ՝ լեգեոնի զինանշանով

17

5.

սև գլխարկներ՝ լեգեոնի զինանշանով

15

6.

զույգ կոշիկներ

1

7.

քողարկման գլխարկներ

11

8.

վրաններ (երկու անձի)

50

9.

փոքր շարժական գեներատոր

1

   

 

Ընդհանուր

արժեքը

2180 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր քաշը

117 կգ

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

20.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ