ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 137-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 58-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02232361) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հունվարի 19-ի «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խարբերդի մասնագիտացված մանկատան համար կահույքի տրամադրում» ծրագրի մասին» N 58-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Այ Էֆ Փի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00125588) 2023 թվականի հունվարի 23-ին կնքված՝ N 02-23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էդգար Պողոսյան Արևշատի» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 45118029) 2023 թվականի հունվարի 23-ին կնքված՝ N ՁՀ-ՄԱԱՊՁԲ-23/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի և ներքնակների մատակարարում՝ 39,550,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |