Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 134-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 682-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում, բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում» ծրագրի մասին» N 682-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «474,361,000» թիվը փոխարինել «499,147,897» թվով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Սոճենի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06954946) 2022 թվականի նոյեմբերի 24-ին կնքված՝ թիվ 2022-11-24/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազատարի կառուցման աշխատանքների իրականացում՝ 2,544,986 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում, բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում» N 682-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

20.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 134-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

նոյեմբերի 5-ի N 682-Ա

որոշման

 

ԾՐԱԳԻՐ

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը իր 17-ամյա գործունեության ընթացքում կարևորել է բնակչության առողջության պահպանումը։ Անհրաժեշտ գիտելիքներն ու միջոցները հասանելի դարձնելը գյուղական համայնքների բնակիչներին և բուժանձնակազմին եղել է առաջնահերթություն։ Հաշվի առնելով կատարված աշխատանքը առողջապահության ոլորտում, ինչպես նաև COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանի գյուղական համայնքների բժշկական հաստատությունների ներկայիս վիճակը, հիմնադրամը որոշում է կայացրել Դսեղ համայնքում կառուցել նոր առողջության կենտրոն։ Ներկայումս Դսեղն ունի առողջության կենտրոն, այն կառուցվել է «Հայկական կարմիր խաչի ընկերության» աջակցությամբ 1990 թվականին։ Շենքային վատ պայմանները անհնար են դարձնում որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը համայնքների բնակիչներին։

Ծրագրի նպատակն է Դսեղ, Չկալով, Դեբետ, Մարց, Ձորագետ, Քարինջ, Վահագնի, Ձորագյուղ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Անտառամուտ, Թումանյան, Լոռուտ, Շամուտ, Ահնիձոր և Աթան համայնքների բնակիչներին մատուցել բարձրորակ բժշկական ծառայություններ, ավելացնել հասանելի բժշկական ծառայությունների քանակը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը նախատեսվում է կառուցել Դսեղ համայնքի տարածքում, ոչ հեռու ներկայումս գործող առողջության կենտրոնի տարածքից։ Առողջության կենտրոնի կառուցապատման մակերեսը կազմում է 350 քառ.մ, իսկ ընդհանուր տարածքը՝ ավտոկայանատեղի և այգի՝ մոտ 2000 քառ.մ։ Կենտրոնի ժամանակակից շենքային պայմանները, բժշկական նորագույն անհրաժեշտ սարքավորումներն և համապատասխան կահավորումը կստեղծեն տարածաշրջանում նմանը չունեցող ամբուլատոր ծառայություններ մատուցող հաստատություն իր յուրօրինակ միջավայրով։

Նախատեսվում է բարեկարգել նաև շենքի շրջակայքը։ Նախատեսվում է կառուցել ավտոկայանատեղի, ինչպես նաև լուսավորվելու է առողջության կենտրոնի շրջակայքը։ Այս պահին Դսեղի ամբուլատորիայի ծառայություններից օգտվում են շուրջ 5,000 բնակիչ շրջակա 7 գյուղերից։ Մենք նախատեսում ենք սպասարկման շրջանակը ավելացնել և ներգրավել ևս 6 գյուղ։ Այդ դեպքում ընդհանուր սպասարկվող բնակիչների թիվը կանցնի 10,000-ը։ Նոր կառուցվող շենքը պետք է փոխարինի այս պահին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կենտրոնին, որի շենքային և գույքային պայմանները անհնարին են դարձնում նշված ծառայությունների պատշաճ մատուցումը։ Նախատեսվում է ներկայումս գործող «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի ամբողջ աշխատակազմին տեղափոխել նոր կառուցվող առողջության կենտրոն ամբողջովին անվճար հիմունքներով, իսկ բնակչությանը մատուցվող բոլոր պետական ծառայությունները կշարունակվեն մատուցվել համաձայն ՀՀ օրենսդրության։ Այն ծառայությունները որոնք մատուցվում են անվճար (պետ.պատվերով)՝ կշարունակվեն նույն կերպ։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը հագեցված է լինելու նորագույն բժշկական սարքավորումներով ինչը թույլ կտա ներգրավել հյուր-բժիշկ մասնագետների։ Հյուր-բժիշկների կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի սակայն չեն գերազանցի կազմակերպված այցի(երի) ինքնարժեքը։ Այսպիսի այցերը հնարավոր է կազմակերպվեն շաբաթական և ամսական հաճախականությամբ։ Նշված այցերի նպատակն է հասանելի դարձնել տարածաշրջանում բացակա/չներկայացված բժշկական ծառայությունները։ Հիմնականում ներգրավելու ենք նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժիշկների։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Լուռու մարզ, Դսեղ համայնք, համայնքային զարգացում, առողջապահություն

6.

Ծրագրի բյուջեն

499,147,897 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Դսեղ, Չկալով, Դեբետ, Մարց, Ձորագետ, Քարինջ, Վահագնի, Ձորագյուղ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Անտառամուտ, Թումանյան, Լոռուտ, Շամուտ, Ահնիձոր և Աթան համայնքների բնակիչները։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մայիսի 28-ը ներառյալ

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում։ Իրականացվելու է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 28-ը՝ 440,147,897 դրամի չափով:

2. ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում։ Իրականացվելու է 2021 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի մայիսի 28-ը՝ 44,000,000 դրամի չափով։

3. Կազմակերպական ծախսեր։ Իրականացվելու է 2023 թվականի մարտի 15-ից մինչև 2023 թվականի մայիսի 28-ը՝ 15,000,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների

համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում՝ ընդամենը 440,147,897 դրամ՝

1) նախագծման աշխատանքներ՝ 7,000,000 դրամ.

2) ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտական ծառայությունների մատուցում՝ 3,361,000 դրամ.

3) առողջության կենտրոնի կառուցապատման կապալի աշխատանքներ ներառյալ հիմքեր, տանիք, պատեր, ներքին հարդարում, ներքին ջրամատակարարում և ջրահեռացում, կոյուղի և այլ անհրաժեշտ միջոցառումներ, նյութեր և աշխատանքներ թվով երկու՝ «Ա» և «Բ» մասնաշենքերի ամբողջական կառուցման համար 265,000,000 դրամ.

4) պատուհանների և դռների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 30,000,000 դրամ.

5) օդափոխության համակարգի պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 40,000,000 դրամ.

6) ջրամատակարարման և կոյուղու ցանցերի, սեպտիկ հորի ձեռքբերման, կառուցման/մոնտաժային աշխատանքներ՝ 25,000,000 դրամ.

7) էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման ցանցի կառուցում ՝ 10,000,000 դրամ

8) արտաքին բարեկարգման, էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր և ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 32,241,911 դրամ.

9) գազատարի կառուցման աշխատանքներ՝ 2,544,986 դրամ.

10) ավտոկայանատեղիի կառուցման և բակային տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ՝ 25,000,000 դրամ:

2․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում՝ ընդամենը 44,000,000 դրամ՝

1) բժշկական սարքավորումների ձեռքբերում (ավտոկլավ, ուլտրամանուշակագույն լույս, ռենտգեն սարք, կլինիկական լաբորատորիա, լաբորատոր պարագաներ և նյութեր, գինեկոլոգիական աթոռ, պատգարակներ և այլ բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ 20,000,000 դրամ.

2) կահույք և կահավորման պարագաներ (աթոռ, սեղան, պահարան, գորգ, նկար, վարագույր, լամպ)՝ 20,000,000 դրամ.

3) համակարգչային սարքավորումներ (համակարգիչ, մոնիտոր, անվտանգության համակարգ, տպիչ, հեռախոս)՝ 4,000,000 դրամ:

3․ Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 15,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1․Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 15,000,000 դրամ՝

1) գովազդային ծառայություններ և պարագաներ` 10,000,000 դրամ.

2) կենտրոնի բացման միջոցառումների ծառայություններ` 5,000,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի, Դսեղի համայնքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով։

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

20.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ