Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-163-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (16.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.601
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169) 1-ին հոդվածի 3-րդ կետը «միավորումների» բառից հետո լրացնել «և հիմնադրամների» բառերով, իսկ «սահմանվում են» բառերից հետո` «սույն օրենքով և» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը «անձի» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի,» բառերով.

2) 3-րդ կետի «ոչ առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով.

3) 4-րդ կետը «միավորումների,» բառից հետո լրացնել «հիմնադրամների,» բառով, իսկ նույն կետի «ոչ առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Պետական տուրքը

 

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց կանոնադրությունների փոփոխությունների, սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» և «ժե» ենթակետերում նշված տեղեկությունների կամ դրանց փոփոխությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի մասին սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «գ»-«ը» ենթակետերում նշված տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցման, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականի փոխարեն նորը տալու, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների փոփոխությունների հաշվառման, պետական հաշվառման վկայականի փոխարեն նորը տալու, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, այլ մարմնի կողմից գրանցված կազմակերպություններին սահմանված ձևի պետական գրանցման վկայական տալու, իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյաններում կատարվող փոփոխությունների, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու համար գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետի «բ» ենթակետը «խմբագրությամբ կանոնադրության» բառերից հետո լրացնել «(այսուհետ` կանոնադրության փոփոխություն)» բառերով, նույն ենթակետից հանել «գրառված» բառը, նույն ենթակետը «հոդվածի» բառից հետո լրացնել «ժգ» և» բառերով, իսկ «տեղեկությունների» բառից հետո` «ու դրանց» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյանների վարումը (օրենքով սահմանված դեպքերում):».

3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացվում է ըստ նրանց բնակության կամ պետական գրանցման վայրի (անհատ ձեռնարկատիրոջ դիմումի համաձայն):»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պետական ռեգիստրի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ու աշխատակիցները նշանակվում և ազատվում են օրենքով սահմանված կարգով:».

2) 6-րդ կետի «արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «կառավարությունը» բառով.

3) 7-րդ կետի «կենտրոնական մարմինն» բառերը փոխարինել «գործակալությունն» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «նկատմամբ» բառից առաջ լրացնել «գործունեության» բառով.

2) 2-րդ կետի «գ» ենթակետը «պետական» բառից հետո լրացնել «գրանցամատյանների և պետական» բառերով.

3) 2-րդ կետի «դ» ենթակետի «սահմանում» բառը փոխարինել «հաստատում» բառով.

4) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» ենթակետով.

«զ1) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է իրավաբանական անձանց կողմից պետական ռեգիստր ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը.»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) «գ» ենթակետի «ոչ առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով.

2) «գ» ենթակետը լրացնել «, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև լրատվության միջոցների հաշվառումը» բառերով.

3) «զ» ենթակետը «միավորումների,» բառից հետո լրացնել «հիմնադրամների,» բառով, նույն ենթակետի «ոչ առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով, «առևտրային կազմակերպությունների մասնակիցների» բառերը` «իրավաբանական անձանց մասնակիցների» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «գրանցումը» բառից հետո լրացնել «և իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների հաշվառումը:» բառերով.

2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետը «գործում են» բառերից հետո լրացնել «սույն օրենքին և» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը «առևտրային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «հիմնադիրների կամ նրանց կողմից լիազորված անձի» բառերով, նույն կետի «կազմակերպությունները» բառը փոխարինել «կազմակերպությունների հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձը» բառերով.

2) 2-րդ կետից հանել «դիմումի ձևի,» բառերը.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքների պահանջներին: Հիմնադիր փաստաթղթերի նմուշային ձևեր ներկայացվելու դեպքում ստուգվում են միայն ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:».

4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացվում են պետական գրանցման քարտում (այսուհետ` քարտ), կենտրոնական մարմնի տրամադրած կոդերին համապատասխան` կոդավորվում է իրավաբանական անձը: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը գրանցվող իրավաբանական անձին շնորհում է գրանցման համարը, ստորագրում և կնքում է քարտը և գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է իր կողմից ստորագրված և կնքված պետական գրանցման վկայականը: Իրավաբանական անձի կանոնադրության տիտղոսաթերթի վրա կատարվում է իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում:».

5) 5-րդ կետի «ոչ առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «ամբողջականությունն ու» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում փոփոխությունների մասին տեղեկությունները լրացվում են քարտերում, անհրաժեշտության դեպքում կոդավորվում են տեղեկությունները: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը ստորագրում ու կնքում է քարտերը և գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու դիմողին տալիս է պետական գրանցման վկայականի` իր կողմից ստորագրված և կնքված հերթական ներդիրը` համապատասխան գրառում կատարելով պետական գրանցման վկայականում: Անհրաժեշտության դեպքում իրավաբանական անձի կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթի վրա կատարվում է այդ փոփոխության պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում: Փոփոխությունների պետական գրանցումը համարվում է կատարված` քարտում լրացված տեղեկությունները պետական գրանցամատյանում գրառելու պահից:»:

 

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պետական ռեգիստրը ստուգում է վերակազմակերպման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքների պահանջներին:».

2) 3-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այդ դեպքում տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր, որում անհրաժեշտության դեպքում կատարվում է նշում` իրավահաջորդության մասին».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո պետական ռեգիստրի ղեկավարը (վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում` տարածքային ստորաբաժանման ղեկավարը) կատարում է նշում ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա: Նշում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

 

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իրավաբանական անձի լուծարման դեպքում իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի դիմումի, իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշման և մամուլում հրապարակված համապատասխան հայտարարության հիման վրա պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, որի վերաբերյալ դիմողին տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր:

Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի լուծարման դեպքում գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի (որոնք ներկայացվում են սույն կետի 1-ին մասում նշված փաստաթղթերի հետ) հիման վրա պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումն իրավաբանական անձին շնորհում է գրանցման համար, պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, որի վերաբերյալ դիմողին տրվում է տեղեկանք: Եթե այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձը, օրենքի համաձայն, ենթակա է լուծարման, ապա կարող է ներկայացվել սույն մասում նշված փաստաթղթերից որևէ մեկը:

Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը մերժում է, եթե խախտվել է օրենքով սահմանված կարգը, ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:».

2) 2-րդ կետը «ավարտելուց հետո» բառերից հետո լրացնել «օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշմամբ» բառերով.

3) 3-րդ կետը «ներկայացված փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «ամբողջականությունն ու» բառերով.

4) 3-րդ կետը «հայտի հետ» բառերից հետո լրացնել «, որում առկա է պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության մասին իրավաբանական անձի հավաստումը,» բառերով.

5) 3-րդ կետի «ստորաբաժանումներին` վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «ստորաբաժանումներին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով.

6) 3-րդ կետի «չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով.

7) 3-րդ կետը «բացակայության հավաստում» բառերից հետո լրացնել «և լուծարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

8) 31-րդ կետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, և հայտը պարունակում է ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին ապահովագրական ընկերության հավաստումը» բառերով.

9) 31-րդ կետի «չպատասխանելը դիտվում է որպես» բառերը փոխարինել «չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպես» բառերով.

10) 31-րդ կետը «բացակայության հավաստում» բառերից հետո լրացնել «, և լուծարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

11) 5-րդ կետը «ներկայացված փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «ամբողջականությունն ու» բառերով.

12) 5-րդ կետը «հայտի հետ» բառերից հետո լրացնել «, որում առկա է պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով դադարող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության մասին անհատ ձեռնարկատիրոջ հավաստումը,» բառերով.

13) 5-րդ կետի «ստորաբաժանումներին` վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «ստորաբաժանումներին` պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով.

14) 5-րդ կետի «չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով.

15) 5-րդ կետը «բացակայության հավաստում» բառերից հետո լրացնել «, և անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

16) 7-րդ կետի «այդ մասին պետական գրանցամատյանում գրառման» բառերը փոխարինել «պետական գրանցման» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 15. Պետական ռեգիստր փաստաթղթեր ներկայացնելը

 

1. Պետական ռեգիստր փաստաթղթերի ներկայացման օրը պետական ռեգիստրում դիմումի ստացման ամսաթիվն է, որը նշվում է ստացված դիմումի վրա` փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ, և գրառվում է նաև փաստաթղթերի ընդունման մատյանում:

2. Պետական ռեգիստր ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն կարված, համարակալված, ինչը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.

բ) փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

գ) փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, ջնջված բառեր, դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, չծանոթագրված ուղղումներ.

դ) փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ և ընթեռնելի.

ե) միաժամանակ հայերեն և օտար լեզվով ներկայացվող փաստաթղթերի տեքստերը պետք է շարադրվեն իրար հետևից կամ իրար կողքի, պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերեն տեքստը, ընդ որում` տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին.

զ) փաստաթուղթը պետք է նշում պարունակի այն հաստատելու մասին կամ ձևակերպված լինի այն հաստատող փաստաթղթի հետ մեկ փաստաթղթի տեսքով.

է) մեկից ավելի թերթեր պարունակող փաստաթղթերը (փոխանցման ակտ, բաժանիչ հաշվեկշիռ) կարող են ներկայացվել էլեկտրոնային կրիչի տեսքով (բացառելով որևէ անձի կողմից փոփոխություններ կատարելու հնարավորությունը)` սույն կետի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան.

ը) կանոնադրության (կանոնադրության փոփոխությունների) տիտղոսաթերթը պետք է նշում պարունակի հաստատման մասին, ներկայացված օրինակների քանակի ու օրինակի հերթական համարի, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալների մասին: Նշում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կանոնադրության փոփոխությունը պետք է նշում պարունակի նաև պետական գրանցում ստացած վերջին կանոնադրության պետական գրանցման օրվա մասին.

թ) իրավաբանական անձի կողմից ներկայացված փաստաթղթի պատճենը պետք է բավարարի սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները և պետք է վավերացվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով վավերացման այլ կարգ սահմանված չէ: Պատճենը պետք է բովանդակի վավերացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը: Անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է վավերացվի սույն ենթակետով սահմանված կարգով՝ փաստաթղթեր ներկայացնող անձի կողմից:

3. Իրավաբանական անձի դիմումը պետք է բովանդակի`

ա) դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը).

բ) դիմողի բնակության (գտնվելու) վայրը.

գ) պետական գրանցում իրականացնող մարմնի անվանումը.

դ) ներկայացվող պահանջը.

ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

զ) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

է) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը կամ լիազորված անձի ստորագրությունը (այս դեպքում դիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը):

4. Որոշումները կարող են ունենալ հետևյալ ձևերը.

ա) նիստի, ժողովի, համագումարի, օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի (այսուհետ` նիստ) արձանագրություն.

բ) որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ անձի: Եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ իրավաբանական անձի, ապա տվյալ անձի որոշումները կարող են ունենալ սույն մասում նշված ձևերից որևէ մեկը.

գ) համատեղ որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են երկու կամ ավելի անձանց.

դ) հրաման.

ե) դատարանի որոշում.

զ) դատարանի վճիռ.

է) օրենքով սահմանված այլ ձևեր:

5. Արձանագրությունը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները.

ա) նիստի գումարման օրվա և վայրի մասին.

բ) արձանագրության կազմման օրվա մասին.

գ) նիստի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում՝ ձայնի իրավունք ունեցողների) մասին.

դ) նիստի աշխատանքներին մասնակցած անձանց մասին.

ե) նիստի օրակարգը.

զ) կայացած ելույթների հիմնական դրույթները.

է) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները:

Արձանագրությունը պետք է բովանդակի նաև առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով, իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

Արձանագրությունից քաղվածքը պետք է բովանդակի սույն կետով սահմանված բոլոր տեղեկությունները, բացառությամբ «ե», «զ» և «է» ենթակետերով սահմանված տեղեկությունների, որոնք քաղվածքը կարող է բովանդակել մասամբ: Քաղվածքը պետք է բովանդակի տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) մասին: Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով:

Արձանագրությունների պատճենները պետք է ներկայացվեն լուսապատճենի տեսքով, իսկ պատճենի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով:

6. Նշված պահանջները չբավարարող փաստաթղթերը պետական ռեգիստրը վերադարձնում է առանց քննարկման: Սույն հոդվածում նշված պահանջները չբավարարող փաստաթղթի առկայությունը հիմք է պետական գրանցումը մերժելու համար:»:

 

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «5 օրվա» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա» բառերով.

2) 1-ին կետի «2 օրվա» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա» բառերով.

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ: Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներն իրականացվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

4) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Իրավաբանական անձի կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին և իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերին հիմք են իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար: Իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում կանոնադրությունների հետ պայմանագիրն ու փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում (կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում, բաժանիչ հաշվեկշռում) վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դրույթների բացակայությունը հիմք են վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները մերժելու համար: Իրավաբանական անձանց լուծարման` օրենքով սահմանված կարգի խախտումը, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը և ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին հիմք են պետական գրանցումը մերժելու համար:».

5) 3-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետում:».

6) 7-րդ կետի «բոլոր փաստաթղթերը» բառերը փոխարինել «դիմումը» բառով.

7) 7-րդ կետից հանել «, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների» բառերը.

8) 7-րդ կետի «համապատասխան վկայական (ներդիր)» բառերը փոխարինել «վկայական կամ ներդիր կամ տեղեկանք» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետը «ձեռնարկատերերի» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 3-րդ կետի «ը» ենթակետում «իրականացրած պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման» բառերը փոխարինել «իրականացրած մարմնի (պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում կամ կենտրոնական մարմին)» բառերով.

2) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պետական գրանցման նոր վկայական տալու մասին դիմումին պետք է կցված լինի պետական գրանցման կորած վկայականն անվավեր ճանաչելու մասին հայտարարությունը պարունակող մամուլի միջոցի օրինակը կամ պետական գրանցման վկայականի բնօրինակը:»:

 

Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետում`

1) «ժգ» ենթակետը «գտնվելու մասին» բառերից հետո լրացնել «(լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը)» բառերով.

2) «ժե» ենթակետը «ղեկավարի» բառից հետո լրացնել «կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ա» ենթակետը «իրավաբանական անձի» բառերից հետո լրացնել «հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ» բառերով.

2) 1-ին կետի «բ» ենթակետում «հիմնադրի (հիմնադիրների)» բառերը փոխարինել «հիմնադիր» բառով.

3) 1-ին կետի «բ» ենթակետը «մարմնի)» բառից հետո լրացնել «, որին մասնակցում են հիմնադիրներն անձամբ,» բառերով.

4) 1-ին կետի «բ» ենթակետը «ստորագրված» բառից հետո լրացնել «բոլոր հիմնադիրների կամ» բառերով.

5) 1-ին կետի «բ» ենթակետը «որոշումը» բառից հետո լրացնել «և պետական գրանցման վկայականի պատճենը: Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-23-րդ կետերով.

«21. Առևտրային իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ֆիրմային անվանման պետական գրանցման մասին լիազորված մարմնի որոշումը:

22. Տնտեսական ընկերությունները, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի գրավոր հավաստումը այն մասին, որ ընկերության կանոնադրական կապիտալը վճարված է:

23. Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման դեպքում, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից բացի, իրավաբանական անձը ներկայացնում է նաև գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:»:

 

Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) իրավաբանական անձի դիմումը».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տնտեսական ընկերությունները սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետով նախատեսված տվյալների փոփոխությունը գրանցելու համար, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ ընկերության կանոնադրական կապիտալը կամ դրա հավելումը վճարված է, կամ ընկերությունը կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի ընկերության բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ ընկերության պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:»:

 

Հոդված 20. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են`

1) միաձուլման դեպքում`

ա) միաձուլվող իրավաբանական անձինք ներկայացնում են՝

- միաձուլվող իրավաբանական անձանց դիմումները,

- միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտերը,

- միաձուլման պայմանագիրը,

- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականները,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միաձուլման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է`

- միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտերը,

- միաձուլման պայմանագիրը,

- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների պատճենները.

2) միացման դեպքում`

ա) միացող իրավաբանական անձինք ներկայացնում են՝

- միացող իրավաբանական անձանց դիմումները,

- միացող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտը (ակտերը),

- միացման պայմանագիրը (պայմանագրերը),

- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականը (վկայականները),

- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միացման արդյունքում ընդլայնված իրավաբանական անձը ներկայացնում է՝

- ընդլայնված իրավաբանական անձի դիմումը,

- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- միացող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտը (ակտերը),

- միացման պայմանագիրը (պայմանագրերը),

- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենները,

- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) բաժանման դեպքում`

ա) բաժանվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- բաժանվող իրավաբանական անձի դիմումը,

- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- հիմնադիր (բաժանման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց) ժողովների (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունները,

- պետական տուրքի վճարման անդորրագրերը.

բ) բաժանման արդյունքում ստեղծված իրավաբանական անձինք սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում են`

- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) առանձնացման դեպքում`

ա) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`

- առանձնացող իրավաբանական անձի դիմումը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- հիմնադիր (առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կամ անձանց) ժողովների (համագումարների կամ օրենքով սահմանված այլ մարմինների) արձանագրությունները,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) առանձնացման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը (անձինք) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում են՝

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.

5) վերակազմավորման դեպքում`

ա) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- վերակազմավորվող իրավաբանական անձի դիմումը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,

- փոխանցման ակտը,

- վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է`

 - վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,

- փոխանցման ակտը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).

7) վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:»:

 

Հոդված 21. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «բ» ենթակետում «հիմնադիրների (մասնակիցների)» բառերը փոխարինել «մասնակիցների» բառով.

2) 1-ին կետի «գ» ենթակետում «տեղեկանքներ» բառը փոխարինել «տեղեկանք (տեղեկանքներ)» բառերով.

3) 1-ին կետի «գ» ենթակետը «մարմիններից`» բառից հետո լրացնել «պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով.

4) 2-րդ կետի «բ» ենթակետում «տեղեկանքներ» բառը փոխարինել «տեղեկանք (տեղեկանքներ)» բառերով.

5) 2-րդ կետի «բ» ենթակետը «մարմիններից`» բառից հետո լրացնել «պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով:

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-163-Ն