ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 102-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05800698) 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված՝ N 987-121222 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զվարճահարմարանքի պահատվության ծառայությունների իրականացում՝ ամսական 104,170 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի Բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 160-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|