Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 95-Ա

 

«ԼՈՐԻԿ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 35,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Լորիկ» մարդասիրական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 95-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախում բազմազավակ, պատերազմից տուժած, սոցիալապես անապահով ընտանիքներին արևային ջրատաքացուցիչների անհատույց տրամադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Քանաքեռ֊Զեյթուն, Վարշավյան փողոց 26, ՀՎՀՀ՝ 00233374)

4.

Ծրագիրը կատարողը

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Քանաքեռ֊Զեյթուն, Վարշավյան փողոց 26, ՀՎՀՀ՝ 00233374)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան

բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

35,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 75 ընտանիքներ, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի 1-ին փուլում ձեռք է բերվելու 5 հատ արևային ջրատաքացուցիչ՝ 2 070 000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից

մինչև 2023 թվականի հունիս 1-ն ընկած ժամանակահատվածում:

2. Ծրագրի 2-րդ փուլում ձեռք է բերվելու 70 հատ արևային ջրատաքացուցիչ՝ 32,930,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտ 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր 1-ն ընկած ժամանակահատվածում:

Արևային ջրատաքացուցիչները ունենալու են հինգ տարվա սպասարկման և թերությունների վերացման երաշխիք և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. 5 հատ արևային ջրատաքացուցիչի ձեռքբերում և տեղադրում՝ 2 070 000 ՀՀ դրամ,

2. 70 հատ արևային ջրատաքացուցչի ձեռքբերում և տեղադրում՝ 32,930,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ԱՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից՝ հաշվետվության տեսքով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ