Գլխավոր տեղեկություն
Համար
N 82-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 82-Ա

 

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 34,044,515 դրամ ընդհանուր արժողությամբ «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 08611805) «Բարեշեն Տանիք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08619789) 2022 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնացուցադրական կենտրոնի կցակառույցի շինարարության, շենքի կապիտալ վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացում` 33,044,515 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, որից հարկային արտոնություններ տրամադրվում են 20,605,508 դրամի մասով, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

07.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 82-Ա որոշման

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրերում բնակվող սոցիալապես անապահով կանանց և երիտասարդների կենսամակարդակի բարելավմանը՝ մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծման և բնական հողագործության, էներգաարդյունավետության ու գյուղական զբոսաշրջության թեմաներով անվճար ուսուցման/

խորհրդատվության տրամադրման միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաբայան 23/4)

4.

Ծրագիրը կատարողը

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Նաիրյան փողոց, շենք 164, ՀՎՀՀ՝ 08611805)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք,

Ծովագյուղ բնակավայր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

34,044,515 դրամ, որից՝

- Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն` 21,605,508 դրամ, որի մասով ակնկալվում են Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ,

- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարան` 12,439,007 դրամ: Վերջինիս մասով Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ չեն ակնկալվում:

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի բնակչություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ստեղծվում է համայնքային նորարարական ուսումնացուցադրական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղի դպրոցի հարևանությամբ։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը 10 տարի ժամկետով վարձակալությամբ է տրվել Ծովագյուղի դպրոցի նախկին կաթսա- յատան շինությունը՝ 60 քառ. մ մակերեսով և հարակից հողամասը՝ 0,1224 հա տարածքով (26.07.2022 թ. հ. 11231 վարձակալության պայմանագիր)։

1. Ծովագյուղի նորարարական ուսումնացուցադրական կենտրոնի շենքի կցակառույցի շինարարության, շենքի կապիտալ վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացում՝ 33,044,515 դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն՝ 20,605,508 դրամ և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարան` 12,439,007 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Կենտրոնի շենքի կցակառույցի շինարարության, շենքի ջերմամեկուսացման, ներքին և արտաքին հարդարման, էլեկտրաֆիկացման, ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, օդափոխության ռեկուպեռացիոն համակարգի տեղադրման ու կահավորման աշխատանքների իրականացում՝ 33,044,515 դրամ, որից 20,605,508 դրամ վճարվելու է Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային միջոցներով, որի մասով ակնկալվում են Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ, իսկ 12,439,007 դրամ վճարվելու է Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի միջոցներով, վերջինիս համար չի ակնկալվում Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնության տրամադրում:

2․ Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ, որը վճարվելու է Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային միջոցներով, որի մասով ակնկալվում են Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման
մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարան, Միասնական սոցիալական ծառայություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից վերահսկողության իրականացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

07.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ