Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 90-Ա

 

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 4,790,105 դրամ արժողությամբ «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01242562) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 012.08.13. 0661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,098,107 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2021 թվականի հունիսի 7-ին կնքված` N 7262051 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 443,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի նոյեմբերի 25-ին կնքված` N 01-0017-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 168,980 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2009 թվականի փետրվարի 20-ին կնքված՝ N 20/02.2009 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 44,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված` N Կ 01-0184 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 19,242 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2018 թվականի հունիսի 21-ին կնքված` N 051061812265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 987,938 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի հունիսի 28-ին կնքված` N 0227445 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 296,205 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 7-188-0-0-40 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 130,640 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված` N Կ 06-0584 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 19,242 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2021 թվականի հունիսի 21-ին կնքված` N 018.06.21.0661/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 987,938 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2020 թվականի հունիսի 26-ին կնքված` N 7020570 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 443,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2020 թվականի նոյեմբերի 18-ին կնքված` N 33-1091-0-23-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 130,640 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2021 թվականի հունիսի 2-ին կնքված` N Կ 01-2143 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 20,573 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

08.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 90-Ա որոշման

 

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նկարագիրը

«Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագրի նպատակն է՝ միայնակ, խնամքի կարիք ունեցող մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կենսապահովման նվազագույն պայմանների և կացարանի ապահովումը։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային գծով

արտոնություններից։

3.

Բարեգործը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամ

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացվում է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից

Հասցե՝ ք․ Երևան, Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն, ՀՎՀՀ՝ 01242562

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է հետևյալ հասցեներում՝

● Երևանի Աջափնյակ վարչական շրջան, Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն,

● ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, 20 փ., 6 տուն,

● ՀՀ Արարատի մարզ, գյուղ Գեղանիստ, 27 փող․, 23/1 տուն։

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4 790 105 (չորս միլիոն յոթ հարյուր իննսուն հազար հարյուր հինգ) դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։

7.

Բարեգործություն ստացողը

1. «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներն ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք։

Ներկայումս խմբային տանը բնակվում են 16 երիտասարդներ (7 տղամարդ և 9 կին), ովքեր

տեղափոխվել են ք․ Կապանի թիվ 3, Փարաքարի թիվ 2 հատուկ կրթահամալիրներից, Գավառի մանկատնից։

2. «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Առինջ, 20 փող․, 6 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներն ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք։

Ներկայումս խմբային տանը բնակվում են 8 երիտասարդներ (4 տղամարդ և 4 կին), ովքեր տեղափոխվել են ք․ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրից։

3. «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է ՀՀ Արարատի մարզի գյուղ Գեղանիստ, 27 փող․, 23/1 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներն ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք։

Ներկայումս խմբային տանը բնակվում են 8 երիտասարդներ (8 կին), 7-ը տեղափոխվել են ք․ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրից, 1-ը Արցախի Հադրութ համայնքից՝ փախստականի կարգավիճակով։ +

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրի իրականացման ժամկետն է՝ 5 փետրվարի 2023 թ․-31 դեկտեմբերի 2023 թ․։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տասնմեկ ամսվա հաշվարկը կազմում է 1 773 629 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր քսանինը) դրամ (առանց ԱԱՀ-ի), որից գազ՝ 1 098 107 դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում՝ 168 980 դրամ, էլեկտրաէներգիա՝ 443 300 դրամ, հեռախոսակապ՝ 44 000 դրամ, գազի սպասարկում՝ 19 242 դրամ։ Ծրագրի շրջանակ- ներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 05․02․2023-31․12.2023 թթ․ ընկած ժամանակահատվածի ընթացքում։

 

«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Առինջ, 20 փող․, 6 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տասնմեկ ամսվա հաշվարկը կազմում է 1 434 025 (մեկ միլիոն չորս հարյուր երեսունչորս հազար քսանհինգ) դրամ (առանց ԱԱՀ-ի), որից գազ՝ 987 938 դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում՝ 130 640 դրամ, էլեկտրաէներգիա՝ 296 205 դրամ, գազի սպասարկում՝ 19 242 դրամ։

Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 05․02․2023-31․12.2023 թթ․ ընկած ժամանակահատվածի ընթացքում։

 

«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է ՀՀ Արարատի մարզի գյուղ Գեղանիստ, 27 փող․, 23/1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տասնմեկ ամսվա հաշվարկը կազմում է 1 582 451 (մեկ միլիոն հինգ հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր հիսունմեկ) դրամ (առանց ԱԱՀ-ի), որից գազ՝ 987 938 դրամ, էլեկտրաէներ- գիա՝ 443 300 դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում՝ 130 640 դրամ, գազի սպասարկում՝ 20 573 դրամ։

Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 05․02․2023-31․12.2023 թթ․ ընկած ժամանակահատվածի ընթացքում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսված գինը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակնկալվում է հարկային արտոնություն ստանալ հետևյալ գործարքների մասով՝

1) Պայմանագիր կնքված գազի մատակարարման (07.07.2013 թ․-անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 9170 խ/մ (1 098 107 դրամ՝ առանց ԱԱՀ-ի), էլեկտրաէներգիայի մատակարարման (07․06.2021 թ․- անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 11 000 կվտ/ժ (443 300 դրամ՝ առանց ԱԱՀ-ի), հեռախոսակապի մատակարարման (20.02.2009 թ․- անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 44 000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի, ջրի մատակարարման և ջրահեռացման (25.11.2017 թ․-անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 1190խ/մ (168 980 դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (07.10.2021 թ․-3 տարի ժամկետով), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 19,242 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։

2) Պայմանագիր կնքված գազի մատակարարման (21.06.2018 թ․-անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 8 250 խ/մ (987 938 դրամ՝ առանց ԱԱՀ-ի), էլեկտրաէներգիայի մատակարարման (28.06.2018 թ․- անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 7350 կվտ/ժ (296 205 դրամ՝ առանց ԱԱՀ-ի), ջրի մատակարարման և ջրահեռացման (10.12.2018 թ․-անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 920 խ/մ (130 640 դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (26.10.2021 թ․-3 տարի ժամկետով), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 19 242 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։

3) Պայմանագիր կնքված էլեկտրաէներգիայի մատակարարման (26.06.2020 թ․- անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 11 000 կվտ/ժ (443 300 դրամ՝ առանց ԱԱՀ-ի), գազի մատակարարման (21.06.2021 թ․-անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 8250 խ/մ (987 938 դրամ՝ առանց ԱԱՀ-ի), ջրի մատակարարման և ջրահեռացման (18.11.2020 թ․-անժամկետ), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 920 խ/մ (130 640 դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (02.06.2021 թ․-3 տարի ժամկետով), որի տասնմեկ ամսվա ծախսը կազմում է 20 573 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի, ՀՀ Արարատի մարզպետարանի, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախատեսվում է համագործակցություն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ՝ շահառուների ընտրության շրջանակներում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամը պարբերաբար և նաև իրենց պահանջով հաշվետվություն է ներկայացնում բարեգործին, իրականացնում է անկախ աուդիտորական վերահսկողություն։

● ՀՀ կառավարության 2003 թ․-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

08.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան