Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2023 թվականի N 158-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՏՈՒԿ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 16-րդ հոդվածը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 43.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցները՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարությանն (այսուհետ՝ նախարարություն) ամրացնելու համար։

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել տրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագիր՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով նախարարության հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի կնքման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) իր ենթակայության ընկերության՝ 297,567.6 հազ. դրամ (ներառյալ՝ 1,918.6 հազ. դրամ հողի կադաստրային արժեքը) գնահատված ակտիվներ ունեցող (ընկերության գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (450 հատ սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել որպես ամբողջական մեկ միավոր՝ դասական աճուրդով:

4. Սահմանել ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը 275,467.8 հազ. դրամ առանց հողի կադաստրային արժեքի (0.20653 հա հողամասերի գնահատված արժեքները կազմում են 7,645.47 հազ. դրամ, այդ թվում՝ գնահատման պահին գործող հողի կադաստրային արժեքը՝ 1,918.6 հազ. դրամ):

5. Սահմանել, որ՝

1) ընկերության պետական բաժնետոմսերի աճուրդով մասնավորեցման մեկնարկային գինը կազմում է գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 275,467.8 հազ. դրամ.

2) հետագայում հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման դեպքում, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:

6. Ընկերության գնահատված պարտավորությունները 2022 թվականի օգոստոսի 1-ի (հաշվետու ժամանակահատված) դրությամբ կազմել են 20,181.2 հազ. դրամ, այդ թվում՝

1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 1,290.0 հազ. դրամ.

2) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 81.9 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 7,208.8 հազ. դրամ.

4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 485.2 հազ. դրամ.

5) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 10,203.8 հազ. դրամ.

6) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 611.5 հազ. դրամ.

7) այլ կրեդիտորական պարտքեր՝ 300.0 հազ. դրամ:

7. Ընկերության պարտավորությունները 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 16,774.8 հազ. դրամ։

8. Ընկերության 2017-2021 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման գծով պարտավորություններ չկան։

9. Կոմիտեի նախագահին՝

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,

բ. բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում։

10. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու և (կամ) պայմանագիր չկնքելու դեպքերում աճուրդի մասնակցության նախավճարը չի վերադարձվում, և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

11. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 158-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ավտոմեքենայի

մակնիշը

 

Արտադրության

տարեթիվը

Պետական

համարանիշը

Սկզբնական

արժեքը

Հաշվեկշռային

արժեքը

1.

ԳԱԶ-6601

բեռնատար

1988

216 VV 01

35144

0

2.

ԳԱԶ-6611

ֆուրգոն հատուկ

1984

217 VV 01

5218

0

3.

ԳԱԶ-66 ֆուրգոն

հատուկ

1976

218 VV 01

32659

0

4.

ՈՒԱԶ-452-Դ

բեռնատար

1981

219 VV 01

803724

589081

5.

ՈՒԱԶ-452-Դ

բեռնատար

1979

224 VV 01

469768

0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան