Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (12.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2019 թվականի

թիվ 4

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 8-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ԿԵՏԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 55-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերի իրագործման նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ կազմակերպել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և 2023 թվականի հունվարի 1-ից (Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից) եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման աշխատանքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի փոփոխման և ընդունման միջոցով՝ ըստ հավելվածով սահմանված ցանկի։

(որոշումը փոփ. ԵՏԲԽ 11.12.20 թիվ 18)

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի մայիսի 29-ի

թիվ 4 որոշման

 

ՑԱՆԿ

 

փոփոխման կամ ընդունման ենթակա՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի

 

I. Փոփոխման ենթակա նորմատիվ իրավական ակտեր

 

1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 9-ի «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» թիվ ՀՕ-145 օրենքը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի ««Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միանալու, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանվելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1872-Ն և 2003 թվականի ապրիլի 3-ի թիվ 467-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1329-Ն որոշումը:

3. Բելառուսի Հանրապետության 2006 թվականի հունվարի 9-ի «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» թիվ 93-Զ օրենքը:

4. Վարչական իրավախախտումների մասին Ղազախստանի Հանրապետության օրենսգիրքը:

5. Ղազախստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 16-ի «Թույլտվությունների և ծանուցումների մասին» թիվ 202-Վ օրենքը:

6. Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 20-ի «Հիդրոօդերևութաբանության ոլորտում լիազորված մարմնի կողմից հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացման կարգի մասին հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ» թիվ 103 որոշումը:

7. Խախտումների մասին Ղրղզստանի Հանրապետության օրենսգիրքը:

 

II. Ընդունման ենթակա նորմատիվ իրավական ակտեր

 

Ղազախստանի Հանրապետության բնապահպանական օրենսգիրքը (նոր խմբագրություն):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2020, թիվ 18 12.01.2021, թիվ 4
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան