Գլխավոր տեղեկություն
Համար
N 157-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 157-Ա

 

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 780,000,000 դրամ արժողությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 157-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Աբովյան 58 հասցեում գտնվող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացմանն ուղղված անավարտ շինարարական աշխատանքների շարունակություն, 2 նոր մասնաշենքի կառուցում, կահավորում և զինում: Թողունակության մեծացման ծրագրի նպատակն է`

1. Բարձրացնել շահառուներին տրամադրվող բժշկական օգնության որակն ու արդյունավետությունը

2. Միավոր ժամանակում սպասարկել առավել մեծ թվով շահառուների, որոնք ունեն վերականգնողական բուժման կարիք

3. Կազմակերպել շահառուներին տրամադրվող առողջապահական և աջակցման ծրագրերն առավել հարմար ու մատչելի պայմաններում

4. Ընդլայնել արդեն իսկ գործող ծառայությունները

5. Գործարկել նոր ծառայություններ՝ ամբողջացնելով վերականգնողական բուժման շղթան:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1. «Ընտանիքի փրկության ֆոնդ» («Family Rescue Fund») հիմնադրամ

Հասցե՝ ԱՄՆ, Գլենդել, Հարվարդի փ. 105

Հարկային կոդ՝ 47-4095670

2. «Վեթերանս օֆ Արմենիա» (Veterans of Armenia)

Հասցե՝ 1146 N Գլխավոր պ. #684 Գլենդել Կ.Ա. 91202

Հարկային կոդ՝ 85-3766890

3. Հայ օգնության միություն

Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24

ՀՎՀՀ 01512885

4. Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 5-րդ հարկ

ՀՎՀՀ՝ 02622324

5. «Լիրա-Ա» բարեգործական հիմնադրամ («Лира-А» Благотворительный фонд)

Հասցե՝ 142007, Մոսկվայի շրջան, ք. Դոմոդեդովո, Իլյուշկինի փ., տ. 2

Հարկային կոդ՝ 5009125444

6. Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ

4.

Ծրագիրը կատարողը

«Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպություն Իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Աբովյան 58

ՀՎՀՀ` 00904586

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

ՀՀ, քաղ. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն 780.000.000 դրամ է

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրի շահառու են հանդիսանում զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձինք:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

10/03/2023 թ. – 10/03/2026 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Զինվորի տունն իրականացնում է թողունակության մեծացման ծրագիր, որի շրջանակում արդեն իսկ իրականացվել է առկա եռահարկ շինության հիմնանորոգում: Սույն ծրագրով նախատեսվում է շարունակել և ավարտին հասցնել որոշ անավարտ շինարարական աշխատանքներ և կառուցել ևս երկու նոր մասնաշենք:

1. Շինարարական աշխատանքներ - 600.000.000 դրամ

2. Վերազինում և կահավորում - 180.000.000 դրամ

Միջոցառումները նախատեսված է իրականացնել 10.03.2023 թ - 10.03.2026 թ.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում – 15,000,000 դրամ

2. Տեխնիկական վերահսկողության ծառայություններ - 20,000,000 դրամ

3. Շինարարական աշխատանքների մասով ծառայություների մատուցման պայմանագիր – 565,000,000 դրամ

4. Բժշկական սարքավորումների ձեռքբերում - 100,000,000 դրամ

5. Կահույքի ձեռքբերում - 50,000,000 դրամ

6. Խոհանոցային տեխնիկայի ձեռքբերում - 30,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. Օրենքով սահմանված կարգով տեղեկատվության ներկայացում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին

2. Հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ