ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1114-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել`
1) «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-240-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-246-Ն, «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-247-Ն, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-249-Ն և «Պրոբացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-287-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 1114-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 560-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ոստիկանություն |
2022 թվականի դեկտեմբերի 31 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի 8-րդ և 9-րդ հոդվածներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1114-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ոստիկանություն |
2022 թվականի հոկտեմբերի 30 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի օրենքի 53-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ վարչապետի N 1114-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՀՕ-246-Ն, «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՀՕ-247-Ն, «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ՀՕ-249-Ն ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՀՕ-287-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2023 թվականի հունիսի 10 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս |
2. |
«Կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2023 թվականի հունիսի 10 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մաս |
3. |
«Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի փետրվարի 28 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 71-րդ հոդվածի 5-րդ մաս
քրեակատարողական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մաս
քրեակատարողական օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մաս
քրեակատարողական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մա4 |
4. |
«Էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, դրա արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները, ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկն ու դրանց կիրառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի փետրվարի 10 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 10-րդ մաս |
5. |
«Հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով ապա- հովման կարիք առաջացնող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալին տրամադրվող հավելյալ կամ դիետիկ սննդա- մթերքի չափաբաժինները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
առողջապահության նախարարություն |
2023 թվականի փետրվարի 10 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մաս |
6. |
«Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդա- մթերքի օրական միջին և մեկը մյուսով փոխա- րինելու չափաբաժինները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի փետրվարի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 79-րդ հոդվածի 7-րդ մաս |
7. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
առողջապահության նախարարություն |
2023 թվականի մարտի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 7-րդ մաս
քրեակատարողական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մաս «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի օրենքի 15-րդ հոդված |
8. |
«Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
առողջապահության նախարարություն |
2023 թվականի մարտի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 8-րդ մաս
օրենքի 15-րդ հոդված |
9. |
«Իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման, լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի փետրվարի 28 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր |
10. |
«Պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից դատապարտյալի օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի փետրվարի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածի 15-րդ մաս |
11. |
«Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
արդարադատության նախարարություն |
2023 թվականի փետրվարի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 141-րդ հոդվածի 4-րդ մաս |
12. |
«Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի փետրվարի 28 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պրոբացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-287-Ն օրենքի 1-ին հոդված
քրեակատարողական օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մաս |
13. |
«Հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի փետրվարի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի օրենքի 7-րդ հոդված |
(հավելվածը փոփ. 27.01.23 N 88-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |