ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 93-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա-ի միջև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներդրումային ծրագրի՝ Կոնցեսիոների կողմից իրականացվելիք ներդրումների և պայմանագրային պարտավորությունների գնահատման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 93-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ փոխվարչապետ՝ ոլորտը համակարգող (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |