Գլխավոր տեղեկություն
Համար
N 1833-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (27.01.2023-15.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2021 թվականի N 1833-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՔ ԲԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՌՈՔ ԲԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՌՈՔ ԲԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումը կարող է իրականացվել մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 տարի։

(2-րդ կետը խմբ. 10.02.22 N 153-Ա)

3. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի օգոստոսի 29-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

(3-րդ կետը լրաց. 10.02.22 N 153-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

11.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 11-ի N 1833-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա- հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1․

9406903100

Ջերմոցներ

Ջերմատնային կոմպլեքս՝ ներառյալ մետաղական կոնստրուկցիա, պոլիէթիլենային թաղանթ, կողային պատերի պոլիկարբոնատ և սենդվիչ պանելներ, ստվերարկման համակարգ, ջրորդանների համակարգ (մետաղական ջրորդաններ, աճեցման կոնտեյներներ և դրանց աքսեսուարներ), ջերմամեկուսիչ նյութեր և

պանելներ, ջերմատնային

կոմպլեքսի ջեռուցման կաթսա, այրիչ, կոնդենսոր, օդամղիչ և բոցամուղ, ջեռուցման համար նախատեսված բաքեր, էլեկտրական ագրեգատներ, պոմպեր, փականներ, ջերմամեկուսիչ նյութեր և այլ նյութեր, բույսերի սնուցման CO2 համակարգ, ջերմատնային կոմպլեքսի ոռոգման համար նախատեսված բաքեր, կաթիլային ոռոգման համակարգ և աքսեսուարներ, ջերմատնային կոմպլեքսի կլիմայի ավտոմատ կառավարման PRIVA համակարգ և աքսեսուարներ, էլեկտրամոնտաժային սարքավորումներ, կառավարման վահանակներ և լարեր, մառախլագոյացման համակարգ՝ ուղղահայաց օդափոխիչներով և

աքսեսուարներով

կգ

900 000

ԵՄ

ԵՄ

1 000 000 000

 

2.

9406903100

Ջերմոցներ

ջերմատնային կոմպլեքսի

համար նախատեսված ստվերարկման համակարգ

կգ

15 000

ԵՄ

ԵՄ

108 800 000

 
 2.1. 3926909709   Աճեցման կոնտեյներներ Ելակի կուլտիվացիայի համար նախատեսված կոնտեյներներ   կգ  27 000   ԵՄ ԵՄ   44 800 000  
 

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

 

3.

5407201100

Պոլիպրոպի- լենային

գործվածք՝

գլանափա-

թեթով

ջերմատնային կոմպլեքսի համար նախատեսված

ջերմատան հատակի ծածկ

կգ

25 000

ԵՄ

ԵՄ

19 200 000

 

4.

0602903000

Սածիլներ

ելակի սածիլներ

կգ / հատ

1 620 000/

6 413 000

ԵՄ

ԵՄ

2 370 000 000

 

5.

14049000080

Հնդընկույզի

մանրաթել

հնդընկույզի (կոկոսի) մանրաթել՝

բույսերի աճեցման համար

կգ

1 420 000

ԵՄ, Շրի

Լանկա

ԵՄ, Շրի

Լանկա

671 000 000

 

6.

0602208000

Տնկիներ

մոշի և ազնվամորու տնկիներ

կգ

237 000

ԵՄ

ԵՄ

340 000 000

 
 

Ընդամենը

  4 553 800 000  

(հավելվածը լրաց., փոփ. 10.02.22 N 153-Ա, փոփ. 26.01.23 N 95-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

   

11.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2024, N 1277-Ա 16.08.2024, N 1833-Ա
14.12.2023, N 2165-Ա 15.12.2023, N 1833-Ա
26.01.2023, N 95-Ա 27.01.2023, N 1833-Ա
10.02.2022, N 153-Ա 11.02.2022, N 1833-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան