ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 114-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1161-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 3-րդ կետը «փետրվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից» բառերով.
2) 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝
«4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1535-Ն որոշման գործողությունը տարածվում է՝
1) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը բժշկասոցիալական վերափորձաքննության համար դիմած անձանց վրա․
2) մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց վրա, ովքեր դիմել են վերականգնողական անհատական ծրագիր ստանալու կամ դրանում փոփոխություններ կատարելու համար:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական: