Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1485-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2020-23.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.04.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

20 ապրիլի 2020 թ.

Հ. 1485-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ «ՆԱՐ-ԴՈՍԻ ԱՆՎԱՆ Հ.14 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 07.04.2020թ. հ.12/26571 զեկուցագիրը.

1. Հաստատել Երևանի «Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 69-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

20.04.2020 թվականի

N 1485-Ա որոշման

 

«Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

 

Մանկավարժա-

կան խորհրդի ներկայացուցիչ

Ծնողական խորհրդի ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

1

2

3

4

5

6

Պիվազյան Կարինե

Երվանդի

 

Սիմոնյան Աննա

Աշոտի

Մարտիրոսյան Էլլադա

Հովսեփի

 

Ավետիսյան Նելլի

Հովհաննեսի

Մարտիրոսյան Ալեքսանդր Արայի

 

 

 

Խանիկյան Գրիգոր

Սարգսի

 

 

 

 

Վարդանյան Անի

Հովհաննեսի

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի շինարարության և

բարեկարգման վարչության բաժնի պետ

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ներքին աուդիտի

բաժնի գլխավոր մասնագետ

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ

Սահակյան

Նոննա

Ռոբերտի

ՀՀ ԿԳՄՍՆ

հանրակրթու-թյան

վարչության պետի

տեղակալ

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար`

Վ. Խաչատրյան