Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2023 թվականի N 111-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված (Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022013-01-2374)՝ Երևան քաղաքի Տերյան 74 հասցեում գտնվող «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին տրամադրված 1-ին մասնաշենքի 5-րդ հարկը՝ 2,524.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 843607232 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով տարածքը հետ վերցնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից և 6 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին (քաղ. Երևան, Տերյան 105):

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել 2013 թվականի հունվարի 17-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 16/0013 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր): Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրի ավարտից հետո Երևան քաղաքի Տերյան 74 հասցեում գտնվող համալսարանի 1-ին մասնաշենքի 5-րդ հարկը՝ 2,524.7 քառ. մետր մակերեսով տարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ