ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 54-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 535-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 24-ի «Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի N 20-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 535-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 54-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ - հանձնաժողովի նախագահ
ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Հայկական Կարմիր խաչի ընկերության սոցիալ-առողջապահական բաժնի պետ (համաձայնությամբ)
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի շահերի պաշտպան (համաձայնությամբ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|