Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 62-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 242-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 242-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «1,067,340,000» թիվը փոխարինել «1,083,873,000» թվով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 242-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Այ Էմ Առ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02666497) 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N ՆԹԴՄ-14/10/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարքեթինգային քանակական հետազոտության ծառայությունների մատուցում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Դիջիթեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02260425) 2022 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված՝ N U-27/10/2022-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում` 5,464,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Դի Օհմ Էներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00152889) 2022 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված՝ N 0110/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտոէլեկտրական տեղակայանքի տեղադրման աշխատանքների իրականացում` 6,348,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 62-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

2022 թվականի ապրիլի 7-ի

N 242-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելը ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական, տնտեսական և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում իրականացվող կրթական ծրագրեր։ Հիմնադրամը ակտիվորեն իրականացնում է նաև ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման ծրագրեր համայնքներում։ Կրթական ծրագրի նպատակն է զարգացնել շահառու համայնքների երեխաների մտահորիզոնը և կարողությունները՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։ Առողջապահական ծրագրի նպատակն է պահպանել և բարելավել շահառու համայնքներում ապրող երեխաների և մեծահասակների առողջությունը և կանխարգելել հիվանդությունների առաջացումը՝ շեշտադրելով առողջ ապրելակերպի խրախուսումը և որակյալ առաջնային առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի նպատակն է ստեղծել երեխայի վաղ հասակում զարգացման համար անհրաժեշտ միջավայր՝ Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների միջոցով։ Տնտեսական ծրագրերի նպատակն է զարկ տալ բնակավայրերում տնտեսական զարգացմանը, գործարարների կարողությունների զարգացման և ֆինանսական ներդրումների միջոցով։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ստեղծման նպատակն է նպաստել համայնքների արագ զարգացմանը՝ դրանք աշխարհին հաղորդակից դարձնելու միջոցով։ Ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման նպատակն է ստեղծել անհրաժեշտ շինություններ և միջավայր վերը նշված նպատակների իրագործման համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.» (Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA) և դոկտոր Կարո Հ. Արմենը

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արմավիրի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի մարզեր Համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,083,873,000 (մեկ միլիարդ ութսուներեք միլիոն ութ հարյուր յոթանասուներեք հազար) դրամ։

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Արմավիրի մարզ՝ Բաղրամյան, Արմավիր և Մեծամոր համայնքները

ՀՀ Արագածոտնի մարզ՝ Արագածավան համայնքը

ՀՀ Լոռու մարզ՝ Թումանյան, Փամբակ, Լերմոնտովո, Օձուն, Ախթալա, Ալավերդի և Վանաձոր համայնքները

ՀՀ Տավուշի մարզ՝ Իջևան և Նոյեմբերյան համայնքները

ՀՀ Շիրակի մարզ՝ Արթիկ, Անի և Ախուրյան համայնքները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կրթական ծրագիր ընդամենը՝ 6,700,000 դրամ ծրագրի վայրը հանդիսացող բոլոր համայնքներում`

1) խմբակների աշխատանքի կազմակերպման համար նախատեսված նյութեր և պարագաներ՝ ընդամենը 1,000,000 դրամ

2) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամի շրջանակներում

3) թվով 10 համակարգիչների ձեռքբերում աշակերտների համար։ Բաշխվելու է 10 հատ Շենիկ բնակավայրում։ Ընդամենը՝ 3,700,000 դրամ

4) սպորտային պարագաների ձեռքբերում արևելյան մարտարվեստի և բասկետբոլի խմբակների համար ընդամենը՝ 1,000,000 դրամ

2. Առողջապահական ծրագիր՝ ընդամենը 31,500,000 դրամ, ծրագրի վայրը հանդիսացող բոլոր համայնքներում ՝

1) առողջապահական փաթեթների տրամադրում՝ դեղորայք, հիգիենիկ պարագաներ՝ 7,500,000 դրամ

2) բժշկական հաստատությունների վերանորոգում և վերազինում՝ 22,500,000 դրամ

3) ուսուցիչների սեմինար-վերապատրաստումների կազմակերպում և իրականացում առողջապահական ծրագրերի շրջանակում՝ ընդամենը 1,500,000 դրամ: Ծրագրի վայրը՝ քաղաք Դիլիջան:

3. Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիր՝ ընդամենը 50,000,000 դրամ, ծրագրի վայրը հանդիսացող բոլոր համայնքներում՝

1) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների գործունեության համար կահույքի ձեռքբերում՝ 48,000,000 դրամ

2) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների գործունեության համար նյութեր և պարագաներ՝ ընդամենը 2,000,000 դրամ

4. Տնտեսական ծրագիր՝ ընդամենը 80,000,000 դրամ՝

1) պանրի արժեշղթայի զարգացում ծրագրի շրջանակներում պանրի արտադրության սարքավորումների ձեռքբերում՝ 30,000,000 դրամ

2) պանրի արժեշղթայի զարգացում ծրագրի շրջանակներում կերի արտադրության և պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում՝ 30,000,000 դրամ

3) գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում՝ 20,000,000 դրամ:

5. Ենթակառուցվածքների ծրագիր ընդամենը 513,533,000 դրամ

1) ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրում «Մանկան Զարգացման Կենտրոնի» հիմնում։ Նախատեսվում է նախագծել և վերանորոգել մինչև 200 ք/մ տարածք ու կահավորել, տեղադրել նոր պատուհաններ և դռներ, ինչպես նաև կատարել ինժեներական նոր համակարգերի նախագծում և տեղադրում ՝ ընդհանուր 86,000,000 դրամ

2) ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքներ՝ 120,000,000 դրամ

3) ՀՀ Լոռու մարզի Դեբետ բնակավայրում մանկապարտեզի կառուցման և նորոգման ծախսերի համաֆինանսավորում՝ 118,185,000 դրամ

4) ՀՀ Լոռու մարզի Դեբետ բնակավայրում մանկապարտեզի կահավորում՝ 25,000,000 դրամ

5) ՀՀ Լոռու մարզի Դեբետ բնակավայրում բնակիչների տանիքների հիմնանորոգում՝ 48,000,000 դրամ

6) ՀՀ Լոռու մարզի Դեբետ, Դսեղ, Վահագնաձոր, Ձորագյուղ համայնքների ու բնակավայրերի տրանսպորտային համակարգի ձևավորման համար ավտոբուսի կանգառների կառուցում՝ 10,000,000 դրամ

7) ՀՀ Լոռու մարզի Վահագնի, Դսեղ, Վահագնաձոր, Ձորագյուղ բնակավայրերի տրանսպորտային համակարգի ձևավորման համար ծրագրային ապահովման ձեռքբերում՝ 20,000,000 դրամ

8) ՀՀ Լոռու մարզի Վահագնի բնակավայրում «Այցելուների կենտրոնի» շահագործման համար նախատեսված սարքավորումների ձեռքբերում՝ ընդամենը 18,691,544 դրամ

9) ՀՀ Լոռու մարզի Վահագնի բնակավայրում «Այցելուների կենտրոնի» ինժեներական համակարգերի, ներառյալ ջեռուցման, հովացման, օդափոխության, կոյուղու, ջրամատակարարման և էլեկտրական ցանցերի տեղադրում, կառուցում և փորձարկում՝ ընդամենը 40,000,000 դրամ

10) ՀՀ Լոռու մարզի Վահագնի բնակավայրում «Այցելուների կենտրոնի» դռների և պատուհանների պատրաստում և տեղադրում՝ ընդամենը 20,000,000 դրամ

11) ՀՀ Լոռու մարզի Վահագնի բնակավայրի «Այցելուների կենտրոնի» վինիլային հատակի տեղադրում՝ ընդամենը 1,308,456 դրամ

12) ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ բնակավայրում «Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի» արևային ֆոտոէլեկտրական տեղակայանքի չափագրում, կառուցվածքային տարրերի չափորոշիչների որոշում, նախագծի կազմում, տեղադրում և փորձարկում՝ ընդամենը 6,348,000 դրամ:

6. ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրեր՝ ընդամենը 234,500,000 դրամ

1) ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրերն են անգլերենի, ռուսերենի, չինարենի, ֆինանսների, կառավարման, մարքեթինգի, նկարչության, թվային նկարչության, կատարողական արվեստի, ձայնային ձևավորման, երաժշտական գործիքների, վոկալի, ծրագրավորման, մեխանիկայի, ագրոտեխնոլոգիայի, ՎԻ ֆիթնեսի (վիրտուալ իրականություն), պարի, յոգայի դասընթացները, Մանկան զարգացման կենտրոնը և

«ՍՄԱՐԹ քաղաքացի» հավելվածը։ Նշված բոլոր կրթական ուղղությունների համար նախատեսված է՝

2) կրթական նյութեր ամբողջ ծրագրի ընթացքում՝ 5,500,000 դրամ

3) նորարարական նյութեր ծրագրերի համար ամբողջ ծրագրի ընթացքում՝ 2,000,000 դրամ

4) ծրագրային ապահովումներ ամբողջ ծրագրի ընթացքում՝ 36,000,000 դրամ

5) համակարգիչների ձեռքբերում ամբողջ ծրագրի ընթացքում՝ 10,000,000 դրամ

6) այլ կրթական և տնտեսական նյութեր ամբողջ ծրագրի ընթացքում՝ 5,000,000 դրամ

7) երեխաների տեղափոխման տրանսպորտային ծախսեր՝ 134,000,000 դրամ

8) ուսուցողական ջերմոցի կառուցում՝ 12,000,000 դրամ

9) կենտրոնի ընդլայնման հետ կապված էլեկտրական, սեպտիկ և այլ համակարգերի վերազինում՝ 30,000,000 դրամ:

7. ՍՄԱՐԹ սենյակներ՝ ընդամենը 5,000,000 դրամ՝

1) ծրագրային նյութեր և պարագաներ՝ գրքեր, կրթական հավաքածուներ, համակարգչային ծրագրեր՝ ընդամենը 3,500,000 դրամ

2) ինտերնետի ամսական վճար 4 սենյակների համար ամսական՝ 124,800 դրամ, տարեկան՝ 1,500,000 դրամի շրջանակներում:

8. Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 162,640,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. ՀՀ տարածքում նախատեսվում է ձեռք բերել՝ 380,000,000 դրամին համարժեք շինանյութ և կառուցապատման համար անհրաժեշտ պարագաներ (ամրան, ցեմենտ, քար, թիթեղ, ապակի, պատուհան, դուռ, երկաթ, մեխ, շինարարական հատուկ հագուստ, ցանկապատ, ցանց), տնտեսական ապրանքներ, խաղահրապարակի համար անհրաժեշտ պարագաներ, խաղեր, դեղորայք, բժշկական պարագաներ, գրենական պիտույքներ, կրթական ծրագրերի համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր, գրքեր, քարտեզներ, սպորտային համազգեստ, համազգեստ, շապիկ, գլխարկ, կրթական ծրագրային ապահովումներ, համակարգիչ, պլանշետ, հեռախոս, ինտերնետային մոդեմ և այլն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

2. Նախատեսվում է ներմուծել 20,000,000 դրամին համարժեք խաղահրապարակ, բժշկական սարքավորումներ, համակարգիչներ, լեգո կրթական հավաքածուներ, գրքեր, շորեր, համազգեստներ, գլխարկներ, շապիկներ և այլն ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

3. Նախատեսվում է կնքել 667,340,000 դրամին համարժեք նախագծման աշխատանքների կատարման, շինարարության վերահսկողության, հեղինակային հսկողության, կապալի, խորհրդատվության տրամադրման, ապրանքների մատակարարման, վառելիքի ձեռքբերման, վարձակալության, իրավաբանական խորհրդատվության մատուցման, սննդի և ռեստորանային ծառայությունների, տպագրական ծառայությունների, ինտերնետային և բջջային ծառայությունների, առաքման ծառայությունների, տրանսպորտային ծառայությունների, աուդիտորական ծառայությունների, IT ծառայությունների և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 162,640,000 դրամ՝

1) գրասենյակային տարածքի վարձակալություն Երևան քաղաքում (Մելիք Ադամյան 2/2 հասցեում) 01.05.2022 թ. - 01.06.2023 թ.-ը ընդամենը՝ 60,840,000 դրամ (ամսական՝ 4,680,000 դրամ)

2) գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ ընդամենը 3,000,000 դրամ

3) ինտերնետային և ձայնային ծառայությունների ձեռքբերում՝ ընդամենը 8,800,000 դրամ

4) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 2021 ֆինանսական տարվա համար ընդամենը՝ 3,000,000 դրամ

5) վառելիք՝ 30,000,000 դրամ

6) IT ծառայություններ (ծրագրային ապահովում, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում)՝ ընդամենը 7,000,000 դրամ

7) անձնակազմի զարգացմանն ուղղված ծախսեր՝ ընդամենը 10,000,000 դրամ

8) իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ՝ ընդամենը 7,000,000 դրամ

9) դրամահավաքային միջոցառման կազմակերպում՝ 15,000,000 դրամ

10) ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կոմունալ ծախսեր՝ ընդամենը 12,000,000 դրամ

11) այլ ծախսեր՝ 6,000,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզպետարանների և նշված մարզերի համայնքապետարանների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ