ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 17-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00494606) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 27-ի «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Խեցեգործության արվեստանոց-ուսումնարան» ծրագրի մասին» N 464-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Երևանի ԷՍԴ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2022 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 1074154 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 5,670,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2022 թվականի նոյեմբերի 16-ին կնքված՝ N 04-0079-36 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,417,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) Սարգիս Աղաջանյան Ա/Ձ-ի հետ (ՀՎՀՀ՝ 27813871) 2022 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N 03/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կավի, անգոբի, վրձինների և խեցեգործական գործիքների մատակարարում՝ 1,158,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |