Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 51-Ա

 

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 82,864,739 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի և պատերազմից հետո Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00930884) 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 01556354) 2022 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ N Ե/2416-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,184 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ («ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 02500052) 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2022 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված՝ N 218151944 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման ծառայությունների մատուցում՝ 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 51-Ա որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

«ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

1.

Ծրագրի նպատակները

Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում

վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը

3.

Բարեգործը (բարեգործները)

Միավորված Ազգերի Կազմակերպության Հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Րաֆֆի Հովհաննիսյան, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Զավեն Ակյան ընդանիկ (ԱՄՆ)

4.

Ծրագրի կատարողը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 02552842

Հասցե՝ Առաջին Եկմալյան 6

Երևան, Հայաստանի Հանրապետություն Հեռ.՝ 53-51-67

5.

Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը

Հայաստանի Հանրապետություն՝ Վանաձոր

Սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է՝ 82,864,739 (ութսուներկու միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր

երեսունինը) դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

 6-16 տարեկան 130 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, ամուսնալուծված կամ ազատազրկված

ծնողներ ունեն:

 30 թոշակառուներ, 60 և ավելի բարձր տարիքի սոցիալապես անապահով կանայք ու տղամարդիկ, որոնք կամ անտուն են, կամ մուրում են փողոցում, կամ միայնակ են, կամ ամուսնացած են և անժառանգ, կամ I, II, III խմբերի հաշմանդամ են, կամ ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:

 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ:

Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափորոշիչներով (ՓԱՐՈՍ նպաստառու, ծնողազուրկ երեխաներ, միակողմանի ծնողազուրկ, մուրացիկ երեխաներ, բազմազավակ կարիքավոր ընտանիքների երեխաներ): Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական թիմում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործառույթների կորդինատոր: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության հետ։

Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Սույն ծրագիրը նախատեսված է 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

9.

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Օրրան ԲՀԿ-ն Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր տրամադրում է տաք ճաշ և մատուցում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն:

 Սննդի ծրագիր*

Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է տրամադրում 30 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների: 130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան արժեքը կազմում է՝ 36,000,000 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 32,000,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 2,000,000 դրամ):

Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին պարբերաբար սննդամթերքով լի փաթեթների տրամադրում, արժեքը՝ 3,000,000 դրամ:

Ընդամենը՝ 39,000,000 դրամ

 Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն

Առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,000,000 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում ՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի տարեկան ՝ 700,000 դրամ):

 Սոցիալական աջակցություն*

Սոցիալական ծառայություն, հագուստ, կոշիկ տարեկան՝ 6,200,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռքբերում՝ 5,000,000 դրամ, սոց.աշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի ՝ 1,200,000 դրամ):

 Մշակութային ծրագրեր

Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,000,000 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 1,000,000 դրամ, մշակութային միջոցառումներ՝ թատրոնի, համերգի, պատկերասրահ այցի տոմսերի ձեռքբերում նաև մշակութային փառատոնների, ցուցահանդես-տոնավաճառների մասնակցություն՝ 2,000,000 դրամ),

 Ակադեմիական ծրագրեր

Դպրոցահասակ երեխաների դասապատրաստման կազմակերպում դպրոցից հետո շաբաթական 6 օր՝ 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,000,000 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 4,000,000 դրամ), ձեռարվեստի խմբակներ` կարուձև, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 2,800,000 դրամ (նյութեր՝ ձեռարվեստի խմբակների համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 2,000,000 դրամ):

 Իրային աջակցություն արտասահմանից

Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ), տարեկան՝ 3,000,000 դրամ,

 Նվիրատվություն

Ծայրահեղ կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարման համար, տարեկան՝ 6,300,000 դրամ ,

- 130 երեխաների և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝ 6,240,000 դրամ: Ընդամենը՝ 72,740,000 (յոթանասուներկու միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) դրամ։

Բոլոր միջոցառումները իրականացվում են ամբողջ տարին, ամեն օր՝ բացի կիրակի օրերից:

Կազմակերպչական ծախսերը՝ 10,124,739 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 82,864,739 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու ծառայությունների

համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Նախատեսվում է

1. Գազի մատակարարում-4,000,000 դրամ

2. Խմելու ջրի մատակարարում (շենքի համար)-200,000 դրամ

3. Խմելու ջրի մատակարարում (այգու հողամասի համար, որը հանդիսանում է Օրրանի սեփականությունը և երեխաներն այնտեղ սովորում են այգեգործություն)-50,000 դրամ

4. Էլեկտրաէներգիայի մատակարարում-1,800,000 դրամ

5. Հեռախոսային կապի մատակարարում-600,000 դրամ

6. Սննդամթերքի ձեռքբերում-35,000,000 դրամ

7. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում-106,555 դրամ

8. Գազի կաթսային տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում-68,184 դրամ

9. Կոշիկի, հագուստի ձեռքբերում-5,000,000 դրամ

10. Գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների ձեռքբերում-1,200,000 դրամ

11. Ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում-800,000 դրամ

12. Գրասենյակային ծախսեր-400,000 դրամ

13. Խոհանոցային սարքավորումների (սառնարան, գազօջախ և այլն), պարագաների և նյութեր ձեռքբերում-2,000,000 դրամ

14. Բժշկականսանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում-300,000 դրամ

15. Երեխաների հանգստի և մշակութային միջոցառումների, նյութերի ձեռքբերում (թատրոն, կինո, պատկերասրահ)-2,000,000 դրամ

16. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)-3,000,000 դրամ

17. Անվտանգության համակարգ (ձեռք բերել լրացուցիչ տեսախցիկներ և շարժման տվիչ) -400,000 դրամ

Ընդամենը՝ 56,924,739 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր

 Ջուր` 250,000 դրամ,

 Էլեկտրաէներգիա` 1,800,000 դրամ,

 Հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ ,

 Գազ՝ 4,000,000 դրամ,

 Գրասենյակային ծախսեր՝ 400,000 դրամ,

 Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ,

 Գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ,

 Աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր)՝ 2,500,000 դրամ,

 Անվտանգության համակարգ (տեսախցիկներ և շարժման տվիչ)՝ 400,000 դրամ, Ընդամենը՝ 10,124,739 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2. ՀՀ առողջապահության նախարարություն

3. Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարան

4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ

5. ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության հետ:

6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն Օրրանը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

 ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին,

 ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին,

 գույքագրումն ու բաշխումն իրականացվում է «Օրրան» ԲՀԿ–ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով,

 ամսեկան հաշվետվություններ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություններին,

 ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան