Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 34-Ա

 

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 157,258,463 դրամ արժողությամբ «Օրրան» օգնություն Հայաստանի և պատերազմից հետո Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00930884) 2022 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 47,283 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00040569) 2021 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված` N AT-AU-152-21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականի մարտի 20-ին կնքված` N 8263135 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի նոյեմբերի 24-ին կնքված` N 24/11/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 012.12.15.0546 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Խաս-Խազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01546394) 2022 թվականի նոյեմբերի 30-ին կնքված` N 30/11-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութերի ձեռքբերում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «ՍԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02538542) 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AR 010122 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերում՝ 53,000,0000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ (Ղ-Տելեկոմ փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 01551651) 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 74556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ («ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 02500052) 2004 թվականի հունիսի 17-ին կնքված` N 010309530 51/3162/4682 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0012-6-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 360,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված

բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 34-Ա որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

«ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

 

1.

Ծրագրի նպատակները

Oգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ ու կարիքավոր ծերերին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը

3.

Բարեգործը (բարեգործները)

ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Րաֆֆի Հովհաննիսյան, Գրիգորյան

բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), Հակոբ Բարսեղյանի,Գարո Մարտիրոսյանի, Սայաթ Օրունչակչիել, Garni Foundation,Ակյան ընտանիք (ԱՄՆ)

4.

Ծրագրի կատարողը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 02552842

Հասցե՝ Առաջին Եկմալյան 6 Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ.՝ 53-51-67

5.

Ծրագրի իրականացման

վայրը (վայրերը), բնագավառը

Հայաստանի Հանրապետություն՝ Երևան

Սոցիալական բնագավառ

6

Ծրագրի բյուջեն

Բյուջեն կազմում է՝ 157,258,463 (հարյուր հիսունյոթ միլիոն երկու հարյուր հիսունութ հազար չորս հարյուր վաթսուներեք)

դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

Այժմ ծրագրում ներգրավված են.

 6-16 տարեկան 120 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում:

Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, ամուսնալուծված, հաշմանդամ կամ ազատազրկված ծնողներ ունեն:

 60 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի սոցիալապես անապահով կանայք ու տղամարդիկ, որոնք կամ անտուն են, կամ մուրում են փողոցում, կամ միայնակ են, կամ ամուսնացած են և անժառանգ, կամ I, II, III խմբերի հաշմանդամ են:

 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ:

Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափորոշիչներով (ՓԱՐՈՍ նպաստառու, ծնողազուրկ երեխաներ, միակողմանի ծնողազուրկ, մուրացիկ երեխաներ, բազմազավակ կարիքավոր ընտանիքների երեխաներ): Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական թիմում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործադիր տնօրենը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի տարբեր վարչական շրջանների սոցիալական բաժինների, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ:

Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Սույն ծրագիրը նախատեսված է 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

9.

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է, առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

Օրրան ԲՀԿ-ն Առաջին Եկմալյան 6 հասցեում գտնվող իր եռահարկ կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 120 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն:

 Սննդի ծրագիր*

Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 60 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների:

120 երեխայի և 60 թոշակառուի ամենօրյա սնունդ: Տարեկան կազմում է՝ 58,475,000 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 38,000,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 1,800,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 3,675,000 դրամ):

Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին պարբերաբար 500 սննդամթերքի փաթեթների տրամադրում, արժեքը՝ 15,000,000 դրամ:

 Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն

Առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,800,000 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 300,000 դրամ, բուժքրոջ և հոգեբանի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) ՝ 1,500,000 դրամ):

 Սոցիալական աջակցություն*

Սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝ տարեկան 6,800,000 դրամ (հագուստի և կոշիկի ձեռքբերում՝ 5,500,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 1,300,000 դրամ):

 Մշակութային ծրագրեր

Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 5,500,000 դրամ (ամառային ճամբար, այցելություն Ջրաշխարհ, թատրոն, կինո՝ 4,000,000 դրամ, մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 1,500,000 դրամ):

 Ակադեմիական ծրագրեր

Դպրոցահասակ երեխաների դասապատրաստման կազմակերպում՝ դպրոցից հետո, շաբաթական 6 օր, 120 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, և ձեռարվեստի հինգ խմբակներում ուսուցում (փայտամշակում, կար ու ձև, կավագործություն, նկարչություն, բացիկների պատրաստում), տարեկան 10,000,000 դրամ (դպրոցական գրենական պիտույքներ, պայուսակներ, համակարգիչներ՝ 3,000,000 դրամ, նյութեր՝ ձեռարվեստի հինգ խմբակների համար՝ 1,000,000 դրամ, վարձատրություն՝ ուսուցիչներն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) ՝ 6,000,000 դրամ):

 Իրային աջակցություն արտասահմանից

Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիք, սպորտային պարագաներ)՝ տարեկան 30,000,000 դրամ:

 Նվիրատվություն.

- ծայրաստիճան կարիքավոր 60 ընտանիքների էլեկտրաէներգիայի և 3 ընտանիքների բնակարանի վարձի վճարում՝ տարեկան 5,500,000 դրամ,

- 90 երեխաների ամենօրյա երթևեկության ծախսեր՝ տարեկան 5,616,000 դրամ,

- 8 սաների` ըստ նախասիրության (երաժշտություն, արհեստներ, շախմատ և այլն) ուսման վարձերի վճարում՝ տարեկան 1,260,000 դրամ:

 Այլ անհրաժեշտ ծախսեր.

- «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ՝ միջոցառում դրամական միջոցների հայթայթման նպատակով (ամենամյա բարեգործական ընթրիք, որտեղ տեղի է ունենում հանդիպում Օրրանի բարերարների հետ և կազմակերպվում է դրամահավաք, որը ծախսվում է Օրրանի անմիջական ծրագրային գործունեության համար)՝ 4,500,000 դրամ,

- բուկլետների և թերթերի տպագրություն՝ 1,500,000 դրամ,

- կենտրոնի ընթացիկ վերանորոգում՝ 2,000,000 դրամ

Բոլոր միջոցառումները իրականացվում են ամբողջ տարին, ամեն օր՝ բացի կիրակի օրերից:

Ընդամենը 132,951,000 դրամ (հարյուր երեսուներկու միլիոն ինը հարյուր հիսունմեկ հազար) դրամ: Կազմակերպչական ծախսերը՝ 24,307,463 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 157,258,463 դրամ:

10.

Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքներ, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է

1. Էլեկտրաէներգիայի մատակարարում -1,800,000 դրամ

2. Գազի մատակարարում -3,800,000 դրամ

3. Խմելու ջրի մատակարարում-360,000 դրամ

4. Հեռախոսակապի ծառայության ձեռքբերում-«Վեոն Արմենիա» ՀՁ ՓԲԸ -1,600,000 դրամ

5. Հեռախոսակապի և ինտերնետային ծառայություն ձեռքբերում-«ՄՏՍ Հայաստան» -1,200,000 դրամ

6. Տարեկան ֆինանսական աուդիտի ծառայության անցկացում-1,500,000 դրամ

7. Սննդամթերքի ձեռքբերում-53,000,000 դրամ

8. Կոշիկի, հագուստի ձեռքբերում-5,500,000 դրամ

9. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում -47,283 դրամ

10. Գազի կաթսայի տեխնիկական զննման անցկացում -68,180 դրամ

11. Գրասենյակային ծախսեր-1,800,000 դրամ

12. Փոստային ծախսեր-800,000 դրամ

13. Համակարգչային տեխնիկա -1,500,000 դրամ

14. Երեխաների հանգիստ և մշակութային միջոցառումներ, նյութերի ձեռքբերում (առողջարան, Ջրաշխարհ, այցելություն մշակութային հաստատություններ)-4,000,000 դրամ

15. Բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում-300,000 դրամ

16. Ձեռարվեստական հինգ խմբակների համար նյութերի ձեռքբերում-1,000,000 դրամ

17. Տպագրական ծառայության ծախսեր –1,500,000 դրամ

18. Խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութեր ձեռքբերում-1,800,000 դրամ

19. Բենզինի ձեռքբերում (բենզինը հանդիսանում է մեր ուղղակի ծախսերի մի մասը և անհրաժեշտ է՝ ուղևորություն Վանաձորի Օրրան կենտրոն, շահառու ընտանիքների այցելություններ, դպրոց այցելություններ, սննդամթերքի տեղափոխում, անհրաժեշտության դեպքում երեխաների բուժ. հաստատություն տեղափոխում, շահառուների մշակութային կենտրոններ այցի կազմակերպում և ծրագրով անհրաժեշտ վարչական ուղևորություններ և այցեր կատարելու համար)-3,500,000 դրամ

20. Դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների ձեռքբերում-1,500,000 դրամ

21. Հյուրանոցային ծառայության ձեռքբերում, հյուրերի համար ֆուրշետի և ճաշի կազմակերպում (միջոցառում՝ դրամական միջոցների հայթայթման նպատակով)-4,500,000 դրամ

22. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)-30,000,000 դրամ

23. Կենտրոնի ընթացիկ վերանորոգում -2,000,000 դրամ Ընդամենը -123,075,463 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր

 գազ՝ տարեկան՝ 3,800,000 դրամ,

 գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 47,283 դրամ,

 ջուր` 360,000 դրամ,

 էլեկտրաէներգիա` 1,800,000 դրամ,

 հեռախոս և ինտերնետ` 2,800,000 դրամ,

 գրասենյակային ծախսեր` 1,800,000 դրամ,

 ֆինանսական աուդիտ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից՝ 1,500,000 դրամ,

 փոստային ծախսեր՝ 800,000 դրամ,

 բենզինի ծախսեր՝ 3,500,000 դրամ,

 տեխնիկական անվտանգություն՝ 68,180 դրամ,

 Աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր, հաշվապահ, վարորդ)՝ 7,832,000 դրամ: Ընդամենը՝ 24,307,463 (քսանչորս միլիոն երեք հարյուր յոթ հազար չորս հարյուր վաթսուներեք) դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2. ՀՀ առողջապահության նախարարություն

3. Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների սոցիալական վարչություններ

4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ

5. ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն հետ:

6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն:

Օրրանը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

 ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին,

 ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ ներկայացում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին,

 «Օրրան» ԲՀԿ –ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև՝ շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով, գույքագրման և բաշխման իրականացում,

 ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ամսեկան հաշվետվությունների հանձնում,

 «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ կողմից ֆինանսական աուդիտի իրականացում:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ