ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 560-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 123-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Զերո Լան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01561827) 2022 թվականի հուլիսի 19-ին կնքված թիվ 20220719 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսահսկման ու հեռահաղորդակցման ցանցերի նյութերի և սարքավորումների մատակարարման, տեղադրման և շահագործման աշխատանքների իրականացում՝ 58,382,660 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 123-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(1-ին կետը փոփ. 17.01.23 N 26-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
02.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.01.2023, N 26-Ա | 18.01.2023, N 560-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|