ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 215-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 6 հավելվածում՝
1) 3-րդ կետը «տապանաքարի» բառից հետո լրացնել «, հուշասյան» բառով.
2) 3.1-ին կետը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «և սույն որոշման N 3 ձևի համաձայն» բառերով.
3) 6-րդ կետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. մահարձանի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար մշակվում է էսքիզային նախագիծ (պատվիրակվում է գերեզման օգտագործողի հայեցողությամբ)՝ համաձայն NN 1 և 2 ձևերով սահմանված չափորոշիչների: Էսքիզային նախագծով առաջարկված տարբերակի իրականացման համար ֆինանսական միջոցների հաշվարկը չպետք է գերազանցի 2277.41 հազ. դրամ հաստատագրված գումարը:».
4) սույն կարգի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգման հարաչափեր
Ձև N 1 ՀՀ կառավարություն 2023 թվականի փետրվարի 16-ի N 215-Ն որոշում |
».
5) սույն կարգը N 1 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ NN 2 և 3 ձևերով.
«Ձև N 2
Ձև N 2 ՀՀ կառավարություն 2023 թվականի փետրվարի 16-ի N 215-Ն որոշում |
Ձև N 3
Ձև N 3 ՀՀ կառավարություն 2023 թվականի փետրվարի 16-ի N 215-Ն որոշում |
»:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. Գրիգորյան |
Երևան |
17.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|