Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 211
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.10.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2013

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

1 հոկտեմբերի 2013 թվականի

Թիվ 211

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 137 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» հունիսի 25-ի թիվ 137 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «2014 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2014 թվականի ապրիլի 1-ից» բառերով.

բ) նշված որոշմամբ նախատեսված փոփոխությունների 2-րդ կետի «բ» ենթակետում 05022 և 05023 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«05022

ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար նախատեսված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատում, որը տրվել է արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող՝ Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 5-րդ ծանոթագրությանը համապատասխան

05023

Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի ծանոթագրություններին համապատասխան՝ ապրանքի դասակարգման ծածկագրի հաստատման համար՝ բացառությամբ 05022 ծածկագրով դիրքում նշված փաստաթղթի»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: