Գլխավոր տեղեկություն
Համար
N 010-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2023
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
03.02.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
03.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

03 փետրվարի 2023 թվականի N 010-Ն

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 06/27.1/58214 պետական փորձագիտական եզրակացությունը՝

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել, որ

1) Արմավիր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, արվեստի, մարզական դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2023 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափի արտոնություն, եթե՝

ա. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.

բ. երեխայի ծնողը հաշմանդամություն ունեցող անձ է.

գ. հաշմանդամություն ունեցող երեխա է.

դ. շուրջօրյա խմբի երեխա է.

ե. ազգային պարի բաժին հաճախող արական սեռի երեխա է.

զ. Արցախի Հանրապետությունից տեղահանված և Արմավիր համայնքում վերաբնակեցված երեխա է:

2) Արմավիր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, արվեստի, մարզական դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման

վճարի՝ 2023 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նվազեցում արտոնությունը՝

ա. միայնակ մայրերի երեխաների համար

բ. Ընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական դաստիարակության հաստատություններ հաճախող երկու և ավելի երեխաներից մեկի համար:

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.

1) Սույն որոշման 1-ին կետի

1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի կամ ծնողների մահվան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

2) որոշման 1-ին կետի

1- ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, պետական մարմնի հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող որոշման պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը՝ երեխային գիշերակացով ապահովելու հիմնավոր պատճառներով, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք Արմավիր համայնքում փաստացի բնակության վերաբերյալ:

6) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, ՔԿԱԳ բաժնի տեղեկանքը`

երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ:

7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի

«բ» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական դաստիարակության հաստատություն հաճախելու վերաբերյալ:

3. Որոշումը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Կողմ -19

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

 

2023 թ. փետրվարի 03

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան