Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.05.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.03.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

6 մարտի 2014 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի թիվ 39 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ

 

Արտադրանքի անվանումը

ՄՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Սննդային ճարպայուղային արտադրանք՝

     

բուսական յուղեր

1507-ից
1508-ից
1509-ից
1510 00-ից
1511-ից
1512-ից
1513-ից
1514-ից
1515-ից
1517 90-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի բուսական յուղերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

բուսական յուղերի զտամասեր

1507-ից
1508-ից
1509-ից
1510 00-ից
1511-ից
1512-ից
1513-ից
1514-ից
1515-ից
1517 90-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի բուսական յուղերի զտամասերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

յուղեր (ճարպեր)՝ ընդեթերացված, զտված, հոտազերծված

1516-ից
1517 90-ից

համապատասխանության հայտարարագիր

ընդեթերացված, զտված, հոտազերծված նոր տեսակի յուղերի (ճարպերի) համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

յուղեր (ճարպեր)՝ հիդրոգենացված, զտված, հոտազերծված

1516-ից
1517 90-ից

համապատասխանության հայտարարագիր

հիդրոգենացված, զտված, հոտազերծված նոր տեսակի յուղերի (ճարպերի) համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

մարգարիններ

1517-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի մարգարինների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

բուսասերուցքային և բուսաճարպային սփրեդներ

1517-ից
2106 90 980 4-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի բուսասերուցքային և բուսաճարպային սփրեդների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

բուսասերուցքային և բուսաճարպային հալած խառնուրդներ

1517-ից
2106 90 980 4-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի բուսասերուցքային և բուսաճարպային հալած խառնուրդների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

հատուկ նշանակության ճարպեր, այդ թվում՝ ճարպեր խոհարարական, հրուշակային, հացաթխման

1516-ից
1517-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի հատուկ նշանակության ճարպերի՝ այդ թվում՝ խոհարարական, հրուշակային, հացաթխման ճարպերի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

կաթնային ճարպի փոխարինիչներ

1516-ից
1517-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի կաթնային ճարպի փոխարինիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

կակաոյի յուղի համարժեքներ

1516 20 980 2
1517 90-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի կակաոյի յուղի համարժեքների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

կակաոյի յուղի բարելավիչներ՝ SOS-տիպի

1516 20-ից
1517 90-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի SOS-տիպի կակաոյի յուղի բարելավիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

կակաոյի յուղի փոխարինիչներ՝ POP-տիպի

1516 20-ից
1517 90-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի POP-տիպի կակաոյի յուղի փոխարինիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, ոչ լաուրինային տեսակի

1516 20-ից
1517 90-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի չբարեխառնվող, ոչ լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, լաուրինային տեսակի

1516 20-ից
1517 90-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի չբարեխառնվող, լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

սոուսներ՝ բուսական յուղերի հիմքով

2103 90 900 9-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի բուսական յուղերի հիմքով սոուսների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

մայոնեզներ

2103 90 900 1

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի մայոնեզների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

սոուսներ մայոնեզային

2103 90 900 9-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի մայոնեզային սոուսների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով

1516 20-ից
1517-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի բուսական յուղերի հիմքով կրեմների համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

գլիցերին թորած

1520 00 000 0-ից
2905 45 000 9-ից

համապատասխանության հայտարարագիր

նոր տեսակի թորած գլիցերինի համար բավարար պայման է նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների առկայությունը և համապատասխանության հայտարարագիր ներկայացնել չի պահանջվում

2. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանք՝ բնական հում գլիցերին

1520 00 000 0-ից
2905 00 000 9-ից

համապատասխանության հայտարարագիր

 

օճառ տնտեսական

3401 19 000 0-ից
3401 20-ից

համապատասխանության հայտարարագիր

 

 

 Ծանոթագրություններ.

1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները)

2. «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 024/2011) համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու մասին պահանջը կիրառվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ճարպայուղային արտադրանքի նկատմամբ և չի կիրառվում ոչ արդյունաբերական արտադրության գործընթացում ստացված ճարպայուղային արտադրանքի և ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի (բացառությամբ բնական հում գլիցերինի և տնտեսական օճառի) նկատմամբ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: