Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.02.2014-02.01.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

16 հունվարի 2014 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 020/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

2011 թվականի նոյեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել այն արտադրանքի կցվող ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ

 

Արտադրանքի անվանումը

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Էլեկտրական ապարատներ և կենցաղային նշանակության սարքեր՝

 

համապատասխանության սերտիֆիկատը

 

1) սննդի պատրաստման և պահման ու խոհանոցային աշխատանքների մեքենայացման համար՝

     

սառնարաններ, սառցարաններ, սառնարան-սառցարաններ

8418 10 200 1

8418 10 800 1

8418 21

8418 29 000 0

8418 30 200 1

8418 30 800 1

8418 40 200 1

8418 40 800 1

   

սպասք լվացող մեքենաներ

8422 11 000 0

   

էլեկտրական սալօջախներ, էլեկտրասալիկներ, խոհանոցային պանելներ

8516 60 101 0

8516 60 109 0

8516 60 500 0

8516 79 700 0

   

էլեկտրական պահարաններ, էլեկտրական վառարաններ, ներկառուցված վառարաններ, ջեռապահարաններ, մրգերի, բանջարեղենի, հատապտուղների, սնկերի էլեկտրական չորանոցներ

8516 60 800 0

8516 60 900 0

8516 79 700 0

   

հեղուկի տաքացման համար էլեկտրասարքեր, եռոցներ, թեյնիկներ, սրճեփներ, սրճեփ մեքենաներ, մանկական սննդի տաքացուցիչներ, շոգեփներ, մանրէազերծիչներ

8516 10 800 0

8516 71 000 0

8516 79 700 0

   

վառարաններ միկրոալիքային

8516 50 000 0

   

օգտահանիչներ (խոհանոցային թափոնների մանրացուցիչներ)

8509 80 000 0

   

էլեկտրագրիլներ, հպումային գրիլներ, աերոգրիլներ, խորոված պատրաստելու էլեկտրական սարքեր,

8516 60 700 0

8516 60 900 0

   

էլեկտրատոստերներ, էլեկտրառոստերներ, վաֆլեկաղապարներ, ճարպաջեռոցներ, բարբեկյուներ, հացաթխման վառարաններ, ռակլետ պատրաստելու սարքեր, յոգուրտ պատրաստելու սարքեր, մուլտիեփներ, էլեկտրաթավաներ

8516 72 000 0

8516 79 200 0

8516 79 700 0

   

հարիչներ, սրճաղացներ, խոհանոցային մեքենաներ (կոմբայններ), սննդի համար նախատեսված պրոցեսորներ, հյութաքամիչներ, կարագ պատրաստելու մեքենաներ, մսաղացներ, բլենդերներ, քերիչներ, հարելու համար նախատեսված սարքեր, կարտոֆիլ մաքրող սարքեր, պաղպաղակ պատրաստող սարքեր, դանակներ, դանակներ սրող սարքեր, քերելու համար նախատեսված սարքեր, շերտահատներ, հացահատիկի ջարդիչներ

8509 40 000 0

8509 80 000 0

   

2) սպիտակեղենի, հագուստի և կոշկեղենի մշակման (լվացման, արդուկման, չորացման, մաքրման) համար՝

     

լվացքի մեքենաներ

8450 11 110 0

8450 11 190 0

8450 11 900 0

8450 12 000 0

8450 19 000 0

   

չորացման թմբկագլաններ, կենտրոնախուսակներ

8421 12 000 0

8421 19 700 9

8451 21 000

8451 29 000 0

   

ուլտրաձայնային սարքեր՝ սպիտակեղենը լվանալու համար

8450 19 000 0

8479 89 970 8

   

արդուկներ, արդուկող մեքենաներ, շոգեմաքրիչներ (շոգեգեներատորներ)

8424 30 900 0

8424 89 000 9

8451 30

8516 40 000 0

8516 79 700 0

   

էլեկտրական չորանոցներ (վերադրակներ)՝ սրբիչների և հագուստեղենի համար

8516 79 700 0

   

3) սենքերի մաքրման և հավաքման համար՝

     

փոշեկուլներ (չոր և խոնավ մաքրման)

8508

   

հատակափայլիչներ

8509 80 000 0

   

փոշեկուլային համակարգեր

8508

   

էլեկտրական խոզանակներ

8509 80 000 0

   

գոլորշային խոզանակներ, հատակի ձողափայտեր

8424 30 900 0

8424 89 000 9

8509 80 000 0

8516 79 700 0

   

ջրակլանող մաքրող սարքեր

8509 80 000 0

   

4) սենքերում միկրոկլիմայի պահպանման և կարգավորման համար՝

     

օդափոխիչներ

8414 51 000 9

   

օդորակիչներ

8415 10

8415 81 009 0

8415 82 000 9

8415 83 000 9

   

խոնավացուցիչներ, գոլորշիչներ, չորացուցիչներ

8415 90 000 9

8418 99

8479 89 970 8

8509 80 000 0

   

օդամաքրիչներ, խոհանոցի օդաքաշիչներ

8414 60 000

8421 39 200 8

   

կենդանիների բուծման և բույսերի աճեցման ժամանակ կիրառվող էլեկտրական սարքեր՝ սենյակների տարածքների ջեռուցման (տաքացման) համար, էլեկտրական ռադիատորներ, ջերմաօդափոխիչներ, կոնվեկտորներ, էլեկտրաջեռուցիչներ

8436 21 000 0

8516 21 000 0

8516 29

   

էլեկտրաբուխարիներ

8516 21 000 0

8516 29 500 0

8516 29 910 0

8516 29 990 0

   

«տաք հատակ» համակարգեր

8516 80

   

5) սանիտարահիգիենիկ՝

     

ջրատաքացուցիչներ

8516 10

   

լոգախցիկներ, զուգարաններ (փոփոխական հոսանքի ցանցին միացնելիս՝ լուսավորություն, տաքացում)

3922

7324 90 000 9

8516 79 700 0

9019 10 900 1

   

բերանի խոռոչի հիգիենայի համար կիրառվող սարքեր

8509 80 000 0

   

շոգեբաղնիքների համար էլեկտրատաքացուցիչ սարքեր (քարե վառարաններ)

8516 29 990 0

   

միջատների ոչնչացման համար էլեկտրասարքեր

8543 70 900 0

   

6) մազերի, եղունգների և մաշկի խնամքի համար՝

     

էլեկտրական սափրիչներ, տրիմերներ, էպիլյատորներ

8510 10 000 0

8510 30 000 0

   

մազերը կտրելու մեքենաներ

8510 20 000 0

   

էլեկտրաշոգեբաղնիք դեմքի համար

8516 79 700 0

   

ֆեներ, սթայլերներ, մազերի հարդարման համար սարքեր, ուղղիչներ

8516 31 000 0

8516 32 000 0

   

էլեկտրաչորացուցիչներ ձեռքերի համար

8516 33 000 0

   

էլեկտրաբիգուտիներ, էլեկտրաաքցաններ մազերի համար

8516 32 000 0

   

7) մարմնի տաքացման համար՝

     

էլեկտրաջեռակներ, վերմակներ, ներքնակներ և բարձեր (այդ թվում՝ ջրային)

6301 10 000 0

6306 40 000 0

6307 90 990 0

9404 21

9404 29

9404 90

   

8) թրթռամերսման՝

     

ապարատներ մարմնի մերսման համար (առանց բժշկի հսկողության)

9019 10 100 0

   

ոտքերի համար հիդրոմերսման տաշտակներ

9019 10 900

   

9) խաղային, սպորտային և մարզասարքային սարքավորումներ՝

     

տեսախաղեր և դրանց համար նախատեսված սարքեր

9504 50 000

   

փոփոխական հոսանքի ցանցին միացող՝ խաղային, սպորտային և մարզասարքային սարքավորումներ

9504 90 800 9

9506 91

   

10) ձայնա- և տեսաապարատուրա, հեռա- և ռադիոհաղորդման ընդունիչներ՝

     

ձայնա-, տեսագրող և ձայնա-, տեսավերարտադրող ապարատուրա

8519

8521

8525 80

8527

8527 49

8528 59

8528 69

8528 72

   

ռադիոընդունիչ ապարատուրա

8527

   

հեռուստաընդունիչներ, հեռուստակարգավորիչներ, արբանյակային հեռուստատեսության համար կարգավորիչներ

8528 71

8528 72

   

ձայնական համակարգեր

8518 21 000 0

8518 22 000 9

8518 29

   

ձայնային հաճախականության ուժեղարարներ

8518 40

8518 50 000 0

   

11) կարելու և հյուսելու՝

     

կարի՝ էլեկտրական շարժաբերով

8452 10

   

օվերլոկներ

8452 10 190 0

   

հյուսելու էլեկտրական

8447

   

12) սնուցման բլոկներ, լիցքավորման սարքեր, լարման կայունացուցիչներ՝

8504 40 300 9

8504 40 550 9

8504 40 820

8504 40 900 8

   

13) այգեբանջարանոցային տնտեսության համար՝

     

սիզամարգերի հնձիչներ, տրիմերներ (սիզամարգերի և դալար ցանկապատերի հնձման համար)

8433 11 100 0

8433 19 100 0

8467 29 300 0

8467 29 800 0

   

էլեկտրական շերտավարագույրներ պատուհանների, դռների, դարպասների համար (լրակազմի մեջ մտնող էլեկտրաշարժիչով)

8479 89 970 8

   

պարտեզների օդափուքներ, օդափոխական փոշեկուլներ

8467 29 900 0

8508 60 000 0

   

14) էլեկտրապոմպեր խմելու ջրի, ջրամատակարարման, ջրային ջեռուցման, կեղտաջրերի համար (մասնավոր տներ, մենատներ)

8413

   

15) լուսային սարքավորումներ՝

     

լամպեր էլեկտրական կոմպակտ լյումինեսցենտային, լուսադիոդային

8539 31

8541 40 100 0

9405

   

ընդհանուր նշանակության լուսատուներ

9405 10 210 9

9405 10 400 8

9405 10 500 9

9405 10 910 9

9405 10 980 8

9405 20 110 9

9405 20 400 4

9405 20 500 9

9405 20 910 9

9405 20 990 9

9405 40 310 9

9405 40 350 9

9405 40 390 9

9405 40 910 9

9405 40 950 9

9405 40 990 8

   

լուսատուներ ակվարիումների համար

9405 40 100 9

9405 40 310 9

9405 40 350 9

9405 40 390 9

9405 40 910 9

9405 40 950 9

9405 40 990 8

   

գրունտում խորացվող լուսատուներ

9405 40 100 9

9405 40 310 9

9405 40 350 9

9405 40 390 9

9405 40 910 9

9405 40 950 9

9405 40 990 8

   

լուսարձակներ

9405 40 100 9

   

լուսային կենցաղային շարաններ (այդ թվում՝ տոնածառների համար)

9405 30 000 0

   

16) անջատիչներ ավտոմատ՝ էլեկտրոնային կառավարմամբ

8536 20 100 8

8536 20 900 8

   

17) պաշտպանական անջատման սարքեր՝ էլեկտրոնային կառավարմամբ

8536 30

   

18) աղեղային եռակցման սարքավորումներ՝

     

մեքենաներ և ապարատներ մետաղների աղեղային եռակցման համար (ներառյալ պլազմաաղեղայինը)

8515 31 000 0

8515 39 130 0

8515 39 180 0

8515 39 900 0

   

2. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ (անհատական համակարգիչներ)՝

 

համապատասխանության սերտիֆիկատը

 

անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ (այդ թվում՝ համակարգային բլոկներ)

8471 30 000 0

8471 41 000

8471 49 000 0

   

դրամարկղային ապարատներ, այդ թվում՝ հաշվիչ մեքենայի հետ համատեղ գործող

8470 50 000

   

3. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներին միացվող տեխնիկական միջոցներ՝

 

համապատասխանության սերտիֆիկատը

 

տպիչներ

8443 31

8443 32 100 9

   

տեսածրիչներ

8471 60 700 0

   

մոնիտորներ

8519

8521

8527

8527 41 000 0

8528 51 000 0

   

անխափան սնուցման աղբյուրներ

8504 40 300

   

փոփոխական հոսանքի ցանցից սնուցվող ձայնական ակտիվ համակարգեր

8518 21 000 0

8518 22 000 9

   

մուլտիմեդիա պրոյեկտորներ

8528 61 000 0

8528 69

   

4. Էլեկտրաֆիկացված գործիքներ (ձեռքի և շարժական էլեկտրական մեքենաներ)՝

 

համապատասխանության սերտիֆիկատը

 

գայլիկոնիչներ, հորատիչներ, պտուտակադարձիչներ, մանեկապտտիչներ, պտուտակիչներ

8467 21

8467 29 300 0

8467 29 900 0

   

սղոցներ, նրբասղոցներ

8467 22

   

3) հղկամեքենաներ (այդ թվում՝ անկյունայինները), ողորկման մեքենաներ

8467 29 300 0

8467 29 510 0

8467 29 530 0

8467 29 590 0

   

ռանդաներ

8467 29 700 0

   

մկրատներ

8467 29 100 0

8467 29 300 0

8467 29 900 0

   

շրջասրոց

8467 29 590 0

   

ֆրեզային մեքենաներ

8467 29 900 0

   

գործիք ձեռքի կուտակիչ (լիցքավորման սարքով)

8467 29 300 0

   

անհատական օգտագործման համար փայտամշակման փոքրաեզրաչափ հաստոցներ

8465

   

չբոցավառվող հեղուկների ատրճանակ-փոշարարներ

8424 20 000 0

   

5. Էլեկտրաերաժշտական գործիքներ

9207

համապատասխանության սերտիֆիկատ

 

 

 Ծանոթագրություններ.

1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։

2. «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթ մաքսային մարմիններ ներկայացնելու վերաբերյալ պահանջը չի կիրառվում սույն ցանկում նշված արտադրանքի առնչությամբ, եթե այն վերաբերում է էլեկտրամագնիսական համատեղելիության նկատմամբ պասիվ տեխնիկական միջոցներին՝ «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) 1-ին հավելվածին համապատասխան։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան