Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2023 թվականի N 51-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն 2023-2024 ուսումնական տարում և դրանից հետո տարկետում ստացած քաղաքացիները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան զորակոչի ոչ ենթակա քաղաքացիները:».

2) hավելվածի 9.1-ին կետում «ըստ ոլորտների» բառերից առաջ «և» բառը փոխարինել «կամ» բառով.

3) հավելվածի 10-րդ կետում «26» թիվը փոխարինել «27» թվով.

4) հավելվածի 14-րդ կետում «հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց» բառերը փոխարինել «, որոնց ատենախոսության պաշտպանությունն իրականացվում է հայտարարված զորակոչի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում, բայց որոնք դեռ չեն ստացել» բառերով.

5) հավելվածի 16-րդ կետը «տեղեկանքի հիման վրա,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացու դիմումում նախապես նշված ժամկետի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու որոշման մեջ նշված ուսումնառության ժամկետը չի համապատասխանում քաղաքացու փաստացի ուսումնառության ժամկետին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կարգավորումը տարածվում է սույն կարգով տարկետում ստացած քաղաքացիների վրա, որի մասին համապատասխան նշագրումը քաղաքացու կցագրման վկայականում կատարվում է համապատասխան զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ծառայության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2023 թվական: