Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2023 թվականի N 50-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Որոշ ապրանքատեսակների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի և շահութահարկով հարկման նպատակով դրանց մատակարարումից ստացվող եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը սահմանելու մասին» N 1232-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետում «որոշված քանակից» բառերը փոխարինել «որոշված քանակի և որակական հատկանիշների» բառերով, «որոշված քանակի» բառերը՝ «որոշված քանակից և որակական հատկանիշներից բացասական» բառերով, իսկ «ճշգրտման առավելագույն սահմանները խախտելու դեպքում» բառերը՝ «վերջնահաշվարկի արդյունքներով» բառերով.

2) 7-րդ կետից հանել «` սույն հավելվածի 12-րդ կետին համապատասխան որոշվող» բառերը.

3) 8-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետից հանել «դրա զտման հետ կապված՝» և «(տեխնոլոգիական կորստի)» բառերը,

բ. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝

«1.1) պղնձի, ցինկի, մոլիբդենի և ոսկու խտանյութերի մատակարարման դեպքերում վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի գծով պայմանագրով նախատեսված նվազեցումները հաշվի են առնվում պայմանագրով սահմանված չափերով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1492-Ն որոշման 1-ին կետով նախատեսված չափերը: Սույն ենթակետով նախատեսված առավելագույն սահմանաչափերը հիմք են հանդիսանում նաև պղնձի, ցինկի, մոլիբդենի և ոսկու հանքաքարերի մատակարարման դեպքերում վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի գծով պայմանագրով նախատեսված նվազեցումները կատարելիս.»,

գ. 2-րդ ենթակետում «այդ թվում` տոկոսով կամ բացարձակ մեծություններով արտահայտված զեղչեր, մշակման և (կամ) վերամշակման համար վճարներ» բառերը փոխարինել «զտման, մշակման և (կամ) վերամշակման, տեղափոխման համար վճարներ՝ ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման վճարները» բառերով, իսկ «կատարելով» բառից հետո լրացնել «, բացառությամբ պղնձի, ցինկի, մոլիբդենի և ոսկու խտանյութերի մատակարարման դեպքերի, որոնց համար հաշվարկային գները հաշվարկվում են սույն հավելվածի 5-րդ կետում նշված բազային գներից պայմանագրով նախատեսված նվազեցումներ (զտման, մշակման և (կամ) վերամշակման, տեղափոխման համար վճարներ՝ ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման վճարները) կատարելով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1492-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված չափերը» բառերով.

4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը որոշելու նպատակով ապրանքի մատակարարման պահին որոշված քանակին և որակական հատկանիշներին վերաբերող տվյալները վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան ենթակա չեն փոփոխման՝ սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված չափերի գերազանցման դեպքերում:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով՝

«9.1. ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը ենթակա չէ փոփոխման ապրանքի մատակարարման պահին արձանագրված չափից ավելի խոնավություն կամ տուգանային տարրեր արձանագրված լինելու պատճառով վերջնահաշվարկի արդյունքով մատակարարին վճարման ենթակա գումարը նվազելու դեպքերում:».

6) 10-րդ կետում «որոշված քանակից» բառերը փոխարինել «ապրանքի որոշված քանակի» բառերով, «որոշված քանակի շեղման» բառերը՝ «որոշված քանակից բացասական շեղման» բառերով, իսկ «համարվում» բառից հետո լրացնել «ապրանքի» բառով.

7) 11-րդ կետի՝

ա. «որակական հատկանիշից, ինչպես նաև տուգանային տարրի չափից ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծության շեղման» բառերը փոխարինել «որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման» բառերով,

բ. աղյուսակը «շեղման» բառից առաջ լրացնել «բացասական» բառով, «տոկոսային կետով» սյունակի բոլոր «4» թվերը փոխարինել «2» թվերով և ուժը կորցրած ճանաչել աղյուսակի վերջին պարբերությունը.

8) ուժը կորցրած ճանաչել 12-14-րդ կետերը.

9) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից դրական շեղում արձանագրվելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայի կամ եկամտի որոշման համար հիմք են ընդունվում վերջնահաշվարկի փաստաթղթում (գնորդի և մատակարարի կողմից հաստատված ակտ կամ այլ փաստաթուղթ) արտացոլված քանակն ու որակական հատկանիշները` հաշվի առնելով սույն հավելվածի 9.1-ին կետով սահմանված սահմանափակումը, սույն հավելվածի 8-րդ կետի 1-ին և 1.1-ին ենթակետերում նշված նվազեցումները և սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան որոշված գինը:».

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով՝

«15.1. Վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից բացասական շեղում արձանագրվելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայի կամ եկամտի որոշման համար հիմք են ընդունվում ապրանքի մատակարարման պահին դուրս գրված և գնորդին տրամադրված հաշվարկային փաստաթղթում (Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի մատակարարման գործարք իրականացնելու դեպքում` հարկային հաշվում) արտացոլված քանակական և որակական հատկանիշները` հաշվի առնելով սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված չափերով (բացասական շեղումը սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված չափերից պակաս լինելու դեպքում՝ փաստացի շեղման չափով) ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների նվազեցումը, սույն հավելվածի 9.1-ին կետով սահմանված սահմանափակումը, սույն հավելվածի 8-րդ կետի 1-ին և 1.1-ին ենթակետերում նշված նվազեցումները և սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան որոշված գինը:».

11) 17-րդ և 18-րդ կետերում «13-րդ կետին» բառերը փոխարինել «15-րդ և 15.1-ին կետերին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա մեկից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան