Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.01.2023
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2023

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2022 թվականի N 189-Ն

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ (ՎԵՐՆԻՍԱԺՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Աբովյան համայնքում տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -14
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

  

2022 թ. դեկտեմբերի 28

ք. Աբովյան

 

Հավելված

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 189-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ (ՎԵՐՆԻՍԱԺՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Աբովյան համայնքում տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում է Աբովյանի համայնքապետարանը (այսուհետ՝ կազմակերպիչ)՝ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:

2. Աբովյան համայնքում կազմակերպվում են սեզոնային, տոնական, մասնագիտացված, գյուղատնտեսական, ունիվերսալ և այլ տեսակի տոնավաճառներ:

 

II. ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Տոնավաճառ կազմակերպելու մասին որոշմամբ սահմանվում են.

1) տոնավաճառի տեսակը, գտնվելու հասցեն,

2) սկսելու և ավարտելու օրերը, աշխատանքային ժամերը,

3) տոնավաճառին մասնակցելու համար դիմելու ժամկետները,

4) տոնավաճառին մասնակցելու թույլտվության ձևը, հայտերի ներկայացման և թույլտվության ստացման կարգը,

5) տոնավաճառի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց իրականացման պատասխանատուները:

4. Տոնավաճառներ կազմակերպելու մասին Աբովյան համայնքի ղեկավարի որոշման վերաբերյալ հայտարարությունը տեղադրվում է Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում տոնավաճառ կազմակերպելու օրվանից առնվազն 15 օր առաջ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փակցվում է համայնքի տարբեր վայրերում:

5. Տոնավաճառներ կազմակերպելու մասին Աբովյան համայնքի ղեկավարի որոշման վերաբերյալ, դրա անցկացումից առնվազն մեկ շաբաթ առաջ, գրավոր տեղեկացվում են ՀՀ ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ կախված տոնավաճառի բնույթից, նաև այլ պետական կառավարման մարմինները:

6. Կազմակերպչի կողմից տոնավաճառի մուտքի (մուտքերի) մոտ (բացօթյա տոնավաճառի դեպքում՝ այն մասերում, որտեղից որպես կանոն սպասվում է այցելուների առավելագույն հոսք) փակցվում է ցուցանակ՝ տոնավաճառի անվանման և անցկացման օրերի, ժամերի, կազմակերպչի հեռախոսահամարների վերաբերյալ:

7. Կազմակերպիչը ապահովում է տարածքում աղբամանների առկայությունը, իսկ օրվա ավարտին՝ աղբահանության կազմակերպումը, ինչպես նաև ժամանակավոր զուգարանների տեղադրումն ու աշխատանքը, եթե հարակից տարածքում հանրային զուգարաններ չկան:

8. Կազմակերպիչն ապահովում է իր ներկայացուցչի մասնակցությունը տոնավաճառի գործունեության ամբողջ ընթացքում: Կազմակերպչի ներկայացուցիչը՝

1) ըստ կազմակերպչի կողմից տրված թույլտվությունների կամ ներկայացված հայտերի հիման վրա կազմված ցուցակների գրանցում է տոնավաճառի մասնակիցներին,

2) կատարում է մեքենաների, վաճառակետերի բաշխումը մասնակիցների միջև,

3) հետևում է տարածքի մաքրման աշխատանքներին,

4) կատարում է օրենքով, սույն կարգով և տոնավաճառներ կազմակերպելու մասին Աբովյան համայնքի ղեկավարի որոշմամբ նախատեսված այլ գործողություններ,

5) համագործակցում է տարածքի անվտանգությունը և հասարակական կարգը պահպանող մարմինների հետ:

 

III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Աբովյան համայնքում կազմակերպված տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է առնվազն 3 օր առաջ դիմում ներկայացնել Աբովյանի համայնքապետարան:

10. Դիմումին կից ներկայացվում են տվյալներ վաճառվող ապրանքի մասին, ինչպես նաև՝

1) ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը,

2) անհատ ձեռնարկատերերի և կազմակերպություններ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը:

11. Համայնքի ավագանու կողմից սահմանված չափով տեղական վճարը վճարելու դեպքում դիմումատուին տրամադրվում է տոնավաճառին մասնակցելու թույլտվություն:

12. Տեղական վճարը չվճարելու կամ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում, ինչպես նաև, եթե դիմումին կից նշված ապրանքի մասին տվյալները չեն համապատասխանում նախատեսված տոնավաճառի տեսակի հետ, թույլտվություն չի տրամադրվում:

13. Թույլտվություն ստացած անձինք տոնավաճառին մասնակցելու համար ներկայանում են տոնավաճառը սկսելուց առնվազն 2 ժամ առաջ, գրանցվում և ստանում իրենց վաճառատեղերը:

14. Գրանցվելու ժամանակ մասնակիցը պետք է իր մոտ ունենա համայնքապետարանի տրված թույլտվությունը, անձնագրի (պետական գրանցման վկայականի) պատճենները, իսկ կազմակերպությունների ապրանքը վաճառողները նաև՝ լիազորագիր:

15. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և/կամ սույն կարգի խախտման դեպքում մասնակցին կարող է արգելվել մասնակցել տոնավաճառին:

 

IV. ՄԱՍՆԱԿՑԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Տոնավաճառի մասնակիցը մասնակցության իրավունքը չի կարող փոխանցել այլ անձի:

17. Տոնավաճառի մասնակիցը՝ վաճառքի վայրում՝ չի կարող փոփոխություն կատարել (փոխել սեղանների դասավորվածությունը և այլն) առանց կազմակերպչի թույլտվության:

18. Մասնակիցը պարտավոր է տոնավաճառը ավարտվելուց հետո մաքրել իրեն հատկացված վաճառատեղը, աղբը և մնացած ապրանքը հանել, տարածքը բերել նախկին տեսքի:

19. Վաճառողը առևտուրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի հիման վրա:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան