Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

22 նոյեմբերի 2017 թ.

Հ. 4202-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 16.11.2017թ. հ.12/73477 զեկուցագիրը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 5-րդ մասով և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի հ.113-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի ձևավորման կարգով՝

1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» հ.632-Ա որոշման հավելվածի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 Հ/հ

Դպրոցի համարը

Մանկավար-ժական խորհրդի ներկայացուցիչ

Ծնողական
 խորհրդի ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

14

«Երևանի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.168 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Աբրահամյան Սվետլանա Կարապետի

Հակոբյան Մելինե Կարապետի

 Խորասանյան Մարիաննա Գևորգի

Մարգարյան Արման Լյուդվիգի

Ղազարյան Մերի Ալֆրեդի

Ուստյան Ալբերտ Գարեգինի

Մուրադյան Ռուզաննա Կարապետի

 ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության օպերատոր

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲԲՇ կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ

ՀՀ ԱԺ պատգամավոր

Բաբլումյան Արթուր Ռաֆիկի

 Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան