Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 117-Ա

 

«ՌՈԲԵՐՏ ԲՈՂՈՍՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԺԱՆ ԵՎ ԱԼԲԵՐ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 52,050,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի ուսումնական և շենքային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 05533381) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված N 02108133687 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 9,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 1-ին կնքված N 402716289 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 750,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականին կնքված N 8133093 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 2,700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

14.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 117-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԺԱՆ ԵՎ ԱԼԲԵՐ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

«Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցում սովորող երեխաների ու պատանիների ուսումնական պայմանները և գործընթացը բարելավելու համար դպրոցի շենքի և հարակից տարածքի վերանորոգում և բարեկարգում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Պողոսյան» հիմնադրամ (Բելգիա, 1050 Բրյուսսել, Ֆրանկլին Ռուզվելտի փողոց 67)

4.

Ծրագիրը կատարողը

«Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամ (Գյումրի, Ա. Խաչատրյան 1, ՀՎՀՀ 05533381)

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Գյումրի, Արամ Խաչատրյան 1, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

52,050,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոց հաճախող 6-18 տարեկան շուրջ 300 երեխաներն ու պատանիները (250-ը՝ անվճար հիմունքներով,

50-ը՝ մասնակի վճարումով)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրու- թյունը և ժամկետները, անհրա- ժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Շենքի ընթացիկ վերանորոգում և տարածքի բարեկարգում – տարեկան 10,000,000 դրամ և 30,000,000 դրամ 3 տարվա համար, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

2. Կոմունալ-կենցաղային ծախսեր – տարեկան 4,150,000 դրամ և 12,450,000 դրամ 3 տարվա համար, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

3. Դաշնամուրի, ջութակի, վոկալի, փողային նվագարանների, ազգային նվագարանների, հարվածային գործիքների, ազգային և ժամանակակից պարերի, կիրառական արվեստի ուսուցման գործընթացի բնականոն ընթացքի ապահովման համար անհրաժեշտ ուսումնական և այլ պարագաների ձեռքբերում - տարեկան 400,000 դրամ և 1,200,000 դրամ 3 տարվա համար, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

4. Դաշնամուրի, ջութակի, վոկալի, փողային նվագարանների, ազգային նվագարանների, հարվածային գործիքների, ազգային և ժամանակակից պարերի, կիրառական արվեստի ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ երաժշտական գործիքների ներմուծում-տարեկան 2,000,000 դրամ և 6,000,000 դրամ 3 տարվա համար, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

5. Ծրագրային և ֆինանսական աուդիտի իրականացման ծախսեր-տարեկան 800,000 դրամ և 2,400,000

դրամ 3 տարվա համար, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայություն- ների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝

1․ տարեկան 10,000,000 դրամ շենքի և տարածքի վերանորոգման և բարեկարգման համար՝ 30,000,000 դրամ երեք տարվա համար.

2․ տարեկան շուրջ 900,000 դրամ էլեկտրականության համար՝ 2,700,000 դրամ 3 տարվա համար. 3․տարեկան շուրջ 250,000 դրամ ջրամատակարարման և ջրահեռացման համար՝ 750,000 դրամ 3 տարվա համար.

4․ տարեկան շուրջ 3,000,000 դրամ գազի համար՝ 9,000,000 դրամ 3 տարվա համար.

5․ տարեկան 400,000 դրամ գրենական պիտույքների և տնտեսական պարագաների համար՝ 1,200,000 դրամ երեք տարվա համար.

6․ տարեկան 2,000,000 դրամ երաժշտական գործիքների և ուսումնական պարագաների ներմուծման համար՝ 6,000,000 դրամ երեք տարվա համար.

7․ տարեկան 800,000 դրամ կազմակերպության ֆինանսական և ծրագրային աուդիտի

իրականացման համար՝ 2,400,000 դրամ երեք տարվա համար:

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ

կազմակերպությունը վարչական և կազմակերպչական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ

Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի կրթության և մշակույթի բաժիններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

14.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ