Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 03.01.2023
Ընդունող մարմին
Մեղրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբեր 2022 թվականի թիվ 128-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Մեղրի համայնքում 2023 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ -8

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

 

Համայնքի ղեկավար`

 

2022 թվականի դեկտեմբերի 27

ք. Մեղրի

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 128-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր հենասյան համար:

2․ Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ Մեղրի համայնքի ավտոկանգառներից օգտվելու համար ծառայության վճար՝ ամսական 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

3. Համայնքի վարչական տարածքում տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով համայնքային սեփականություն համարվող մշակույթի տների, դահլիճների, ակումբների օգտագործման տրամադրման համար վճարը սահմանել՝

3.1. Ագարակի մշակույթի պալատի և Մեղրու մշակույթի տան դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով 0 (զրո ) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 30000 - 100000 (երեսուն հազարից մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ: Մեղրի և Ագարակ քաղաքներում գտնվող մյուս դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների նպատակով` 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:

3.2. Գյուղական բնակավայրերի ակումբների դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

4․ Սահմանել Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների օտարման և օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար՝ 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:

5. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման, օտարման կամ օգտագործման տրամադրման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար՝

5․1. Ավտոտնակների, այգետնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների համար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ.

5.2. Բնակելի տների, տնտեuական և oժանդակ շինությունների համար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.

5.3. Հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների համար՝ 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ:

6. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար՝

6․1․ Շինությունների համար՝

ա. Ֆիզիկական անձանց համար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ.

բ. Իրավաբանական անձանց համար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 300 (երեք հարյուր) ՀՀ դրամ:

6․2․ հողամասերի համար՝

ա. Ֆիզիկական անձանց համար` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

բ. Իրավաբանական անձանց համար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ:

7. Մեղրի համայնքի վարչական տարածքում տրանսպորտային ծառայությունից (միջբնակավայրային ուղևորափոխադրումներ) օգտվող մեկ ուղևորի համար համայնքի կողմից մատուցվող ծառայության դիմաց փոխհատուցման վճար ըստ երթուղիների՝ համաձայն հավելված 1․1-ի:

8. Համայնքային սեփականություն հանդիսացող МАЗ-551605-280-600 մոդելի բեռնատար ինքնաթափ ավտոմեքենայի ծառայություններից օգտվելու համար վճարը սահմանել՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

9. Համայնքային սեփականություն հանդիսացող JCB 3CX SiteMaster մոդելի բազմաֆունկցիոնալ անվավոր էքսկավատորի ծառայություններից օգտվելու համար վճարը սահմանել՝ առաջին մեկ ժամվա համար՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ, գումարած հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար՝ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

10. Համայնքային սեփականություն հանդիսացող ITMGO285-2WD-75HPFARM, YOT X 804, SAMB-603, ՉԻՎԱՆ75․4 մակնիշների տրակտորների ծառայություններից օգտվելու համար վճարը սահմանել․

10․1․ Գյուղատնտեսական հողատարածքներում հող վարելու համար՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 2 (երկու) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա։

10.2. Խոտհարքներում խոտ հնձելու համար՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 3 (երեք) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա։

10․3․ Խոտհարքներում խոտ հավաքելու համար՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 2 (երկու) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա։

10․4․ Գյուղատնտեսական հողատարածքներում ցանք կատարելու համար յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 1 (մեկ) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա։

10.5. Համայնքային տեխնիկայի ծառայություններից օգտվելու աշխատաժամանակը սահմանվում է 09։00-ից մինչև 18։00-ն։

 

Համայնքի ղեկավար`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված 1.1

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 128-Ն որոշման

 

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ) ՕԳՏՎՈՂ ՄԵԿ ՈՒՂԵՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԸ ԸՍՏ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ

 

1․ ք. Ագարակ - ք. Մեղրի (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

2․ ք. Ագարակ - գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

3․ ք. Ագարակ - գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

4․ ք. Ագարակ - գ. Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

5․ ք. Ագարակ - գ. Վահրավար (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

6․ ք. Ագարակ - գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

7․ ք. Ագարակ - գ. Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

8․ ք. Ագարակ - գ. Կարճևան (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

9․ ք. Ագարակ - գ. Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

10․ ք. Ագարակ - գ. Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

11․ ք. Ագարակ - գ. Նռնաձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

12․ ք. Ագարակ - գ. Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

13․ ք. Մեղրի - Արաքսաշեն թաղ. (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

14․ Արաքսաշեն թաղ. - գ. Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

15․ Արաքսաշեն թաղ. - գ. Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

16․ ք. Մեղրի - գ. Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

17․ ք. Մեղրի - գ. Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

18․ ք. Մեղրի - գ. Կարճևան (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

19․ ք. Մեղրի - գ. Թխկուտ (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ

20․ ք. Մեղրի - գ. Վահրավար (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

21․ ք  Մեղրի - գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

22․ ք. Մեղրի - գ. Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

23․ ք. Մեղրի - գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

24․ ք. Մեղրի - գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

25․ ք. Մեղրի - գ. Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

26․ ք. Մեղրի - գ. Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

27․ գ. Լեհվազ - գ. Վահրավար (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

28․ գ. Վահրավար - գ. Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

29․ գ. Վահրավար - գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

30․ գ. Գուդեմնիս - գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

31․ գ. Լեհվազ - գ. Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

32․ գ. Լեհվազ - գ. Թխկուտ (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

33․ գ. Լեհվազ - գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

34․ գ. Լեհվազ - գ. Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

35․ գ. Լեհվազ - գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

36․ գ. Լեհվազ - գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

37․ գ. Վարդանիձոր - գ. Թխկուտ (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

38․ գ. Վարդանիձոր - գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

39․ գ. Վարդանիձոր - գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

40․ գ. Թխկուտ - գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

41․ գ. Թխկուտ - գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

42․ գ. Ալվանք - գ. Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

43․ գ. Լիճք - գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 ( մեկ հարյուր) ՀՀ դրամ:

 

Համայնքի ղեկավար`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2023 թվական: