Գլխավոր տեղեկություն
Համար
N 1564-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1564-Ա

 

ԱՆՈՒՇ ՉԻԹՉՅԱՆԻՆ ՎԵՐԱՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Անուշ Չիթչյանի գրավոր համաձայնությունը`

1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության թեժ գծի հեռախոսազանգերի սպասարկման բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-11-Ղ3-3) Անուշ Վահրամի Չիթչյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման բաժնի պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-13.1-Ղ3-2) պաշտոնում։

2. Անուշ Վահրամի Չիթչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ