Գլխավոր տեղեկություն
Համար
N 2072-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2072-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 292-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) վերնագիրը, 1-ին կետի 1-ին ենթակետը և N 1 հավելվածի վերնագիրը «ենթակա» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված» բառերով.

2) նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «9.1-ին հոդվածի 3-րդ մասի և» բառերով.

3) N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել, իսկ «հաշվառման հիմքերը» բառերից առաջ լրացնել «և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ՝ սահմանապահ զորքեր) կողմից հայտնաբերված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց» բառերով,

բ. 3-րդ կետը «ստորաբաժանումներին,» բառից հետո լրացնել «սահմանապահ զորքերին,» բառերով,

գ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Կենտրոնացված հաշվառման ենթակա են նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանապահ զորքերի կողմից հայտնաբերված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձինք:»,

դ. 11-րդ կետը «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում սահմանապահ զորքերի» բառերով,

ե. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգին հասանելիություն ունենալու դեպքում հաշվառման քարտում լրացման ենթակա տեղեկություններն առցանց եղանակով փոխանցվում են ավտոմատացված համակարգ, իսկ հաշվառման քարտ չի լրացվում:»,

զ. 18-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով, իսկ «կառավարությանն առընթեր» բառերը հանել.

4) N 2 հավելվածի ձևի «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ» բաժնում «ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ» բառերով, «այլ ծառայություն - 7» բառերից հետո լրացնել «, սահմանապահ զորքեր - 8» բառերով, իսկ «201 թ.» բառերը փոխարինել «20 թ.» բառերով.

5) N 3 հավելվածի ձևի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը, 3-րդ կետից՝ «19» թիվը, իսկ ձևում «201 թ.» բառերը փոխարինել «20 թ.» բառերով.

6) NN 4 և 5 հավելվածներում «200 թ.» բառերը փոխարինել «20 թ.» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: