Գլխավոր տեղեկություն
Համար
N 2089-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2089-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 332-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «16» թիվը փոխարինել «16.1» թվով.

2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «2023 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2023 թվականի ապրիլի 16» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում «հավելված N 16» բառերը փոխարինել «հավելված N 16.1» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 16 հավելվածը.

5) որոշումը լրացնել նոր՝ N 16.1 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերության, «Էրզրում Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն» և «Ջի Էմ Դեվելոփեր», «Տրապիզոն Քոնսթրաքշն» և «Ջի Էմ Դեվելոփեր», «Ակն Քոնսթրաքշն», «Մանազկերտ Քոնսթրաքշն», «Սասուն Քոնսթրաքշն», «Զեյթուն Քոնսթրաքշն», «Բաբերդ Քոնսթրաքշն» և «Տարսոն Քոնսթրաքշն», «Կարս Քոնսթրաքշն», «Արդահան Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրերում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2089-Ն որոշման

 

«Հավելված N 16.1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 22-ի N 332-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ /S ≈7072 ՔՄ)

 

Ներմուծեք նկարագրությունը_22584»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: