Գլխավոր տեղեկություն
Համար
N 686-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

27 դեկտեմբերի 2022 թ.

N 686-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ՝ Երևան) տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

2) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում:

3. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հր. ՍարգսՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

 Երևան քաղաքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27

N 686-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: